Պնևմատիկ զենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մխոցային պնևմատիկ հրացանների հավաքածու
Բալոնային ատրճանակ, ածխաթթու գազով բալոն և օգտագործվող կլոր կոտարկները

Պնևմատիկ զենք (հունարեն՝ πνευματιός՝ օդային), օդամղիչ կամ օդաճնշական զենք, ձեռքի ոչ հրազենային զենքի տեսակ, որում գնդակը փողանցքից դուրս է նետվում սեղմված օդի ճնշման ուժով։ Եվրոպայում պնևմատիկ զենքը երևան է եկել 1430 թվականին։ Սկզբում այն կիրառվել է որպես որսորդական, այնուհետև որոշ երկրների (Ավստրիա, Ֆրանսիա և այլն) բանակներում՝ որպես ռազմական զենք, սակայն փոքր հեռահարության (մինչև 100 մետր) և գործողության անբավարար արդյունավետության հետևանքով լայն տարածում չի ստացել։ Ժամանակակից պնևմատիկ զենքերը (պնևմատիկ հրացաններ ու ատրճանակներ) հիմնականում կիրառվում է մարզումային և մարզական հրաձգության համար։ Ունի 3 մմ-ից մինչև 5,6 մմ տրամաչափ, լինում է մխոցային և բալոնային։ Հրաձգությունը պնևմատիկ զենքից կատարվում է հատուկ կապարե բութ գլխիկով կամ պոչամասում փետուրներ ունեցող պողպատե սուր գլխիկով փոքրիկ կոտորակներով՝ սովորաբար մինչև 10 մետր, իսկ զորքերի մարզումների համար՝ 10 մետրից մինչև 20 մ և ավելի հեռահարությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 341
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պնևմատիկ զենք» հոդվածին։