Պյոտր Պապկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Պապկովիչ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 5 (17), 1887
ԾննդավայրԲրեստ, Brest County, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 3, 1946(1946-04-03) (58 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան (1911) և Ֆ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունակադեմիկոս, ճարտարագետ և marine architect
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ
Ստալինյան մրցանակ և ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա

Պյոտր Ֆեոդորովիչ Պապկովիչ (ապրիլի 5 (17), 1887, Բրեստ, Brest County, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - ապրիլի 3, 1946(1946-04-03), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գիտնական, նավաշինարար։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1933), ինժեներ-փոխծովակալ։

Ավարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտը (1911)։ 1916 թվականից դասախոսել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտում (1925-1930 թվականը՝ պրոֆեսոր1934-1940 թվականներին՝ Լենինգրադի նավաշինական ինստիտուտի, 1934 թվականից՝ ռազմածովային ակադեմիայի պրոֆեսոր։ Հիմնական աշխատությունները վերաբերում են նավերի շինարարական մեխանիկային և առաձգականության տեսությանը։ Պապկովիչը մշակել և կատարելագործել է նավային կոնստրուկցիաների հաշվարկի մեթոդները։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1946)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Պյոտր Պապկովիչի անունով են կոչվել ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի երկու նավ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Наградной лист». Подвиг народа. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]