Պյոտր Իլյիչով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Իլյիչով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մարտի 11, 1966(1966-03-11) (58 տարեկան)
Ծննդավայր Պոդոլսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան

Պյոտր Իլյիչով (ռուս.՝ Пётр Викторович Ильичёв, մարտի 11, 1966(1966-03-11), Պոդոլսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն[1]։

2013 թվականի դեկտեմբերի 6-ից մինչև 2018 թվականի փետրվարի 8-ը զբաղեցրել Է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալի պաշտոնը[2]։ 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2013 թվական)[3]։

Նախկինում ՄԱԿ-ում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատարն է 2017 թվականի փետրվարի 24-ից հուլիսի 26-ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին ավարտել է Պոդոլսկի թիվ 17 դպրոցը՝ ոսկե մեդալով։ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի շրջանավարտ։ Տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։

Աշխատել է Մավրիկիոսում ԽՍՀՄ դեսպանատանը, Քենիայում և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատներում։ ԱԳՆ կենտրոնական ապարատում պաշտոններ է զբաղեցրել Աֆրիկայի դեպարտամենտում և միջազգային կազմակերպությունների դեպարտամենտում, որտեղ մինչև վերջին արտասահմանյան գործուղումը եղել է բաժնի պետ և ապա փոխտնօրեն։

2012 թվականից ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում՝ Նյու Յորքում, սկզբում որպես մշտական ներկայացուցչի տեղակալ, հետագայում ՝ որպես Վիտալի Չուրկինի առաջին տեղակալ։

2017 թվականի փետրվարի 20-ից, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահից հետո, դարձել Է ՄԱԿ-ում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի պաշտոնակատար[4]։ 4 օր անց պաշտոնապես նշանակվել է ՄԱԿ-ում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար[5]։

Դիվանագիտական աստիճան՝ 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի դեկտեմբերի 28)[6]։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ИЛЬИЧЕВ ПЕТР ВИКТОРОВИЧ назначен директором Департамента международных организаций - Новые назначения - Министерство иностранных дел Российской Федерации
  2. Постоянное представительство Российской Федерации при ООН
  3. «Дипломаты в ранге Чрезвычайного и Полномочного Посланника 2-го класса» (ռուսերեն). www.mid.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  4. Выступление Первого заместителя Постоянного представителя Российской Федерации при ООН П. В. Ильичева на заседании Совета Безопасности ООН в память В. И. Чуркина
  5. Ильичёв назначен и. о. постпреда России при ООН
  6. Указ Президента Российской Федерации от 28.12.2018 № 760 «О присвоении дипломатических рангов»