Վիտալի Չուրկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիտալի Չուրկին
Amb Vitaly I. Churkin (cropped).jpg
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ և Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիա
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ, քաղաքական գործիչ, մանկական դերասան, interpreter և կինոդերասան
Ազգություն ռուս
Դավանանք ուղղափառություն և Ռուս ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր փետրվարի 21, 1952(1952-02-21)[1]
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ[2][3]
Վախճանի օր փետրվարի 20, 2017(2017-02-20)[4] (64 տարեկանում)
Վախճանի վայր Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
Գերեզման Տրոեկուրովյան գերեզմանատուն
Թաղված Տրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան[6][7]
 
Պարգևներ

Պատվո շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, Արիության շքանշան, Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան), Q4335974?, Սերբիայի դրոշի շքանշան և Ուացամոնգա շքանշան

Վիտալի Չուրկին (ռուս.՝ Виталий Чуркин, փետրվարի 21, 1952(1952-02-21)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2][3] - փետրվարի 20, 2017(2017-02-20)[4], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ռուս դիվանագետ: 2006 թվականի ապրիլի 8-ից մինչև 2017 թվականի փետրվարի 20-ը եղել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը[8]: Մահացել է փետրվարի 17-ին Նյու Յորքում[9][10].: Վիտալի Չուրկինը ուներ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական կոչում:

Դիվանագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը: Պատմական գիտությունների թեկնածու է: Տիրապետել է անգլերեն, մոնղոլերեն և ֆրանսերեն լեզուներին:

1974 թվականին անցել է դիվանագիտական ծառայության:

1974-1979 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԱԳՆ թարգմանչական բաժնում:

1979-1982 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԱԳՆ ԱՄՆ-ի բաժնում՝ որպես երրորդ քարտուղար:

1982-1987 թվականներին աշխատել է ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանատանը՝ որպես երկրորդ և առաջին քարտուղար:

1987-1989 թվականներին աշխատել է որպես ռեֆերենտ՝ ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի միջազգային բաժնում[11]:

1989-1990 թվականներին աշխատել է ԱԳՆ-ում՝ որպես մամլո քարտուղար:

1990-1991 թվականներին գլխավորել է ԱԳՆ ինֆորմացիայի վարչությունը:

1991 թվականին եղել է ԱԳՆ կոլեգիայի անդամ:

1991-1992 թվականներին գլխավորել է ՌԴ ինֆորմացիայի կառավարման վարչությունը:

1992-1994 թվականներին զբաղեցրել է արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը:

1994-1998 թվականներին եղել է Բելգիայում ՌԴ դեսպան, ինչպես նաև ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ:

1998-2003 թվականներին եղել է Կանադայում ՌԴ դեսպան:

2003-2005 թվականներին աշխատել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարականներով դեսպան:

2006 թվականի ապրիլի 8-ին նշանակվել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 NEW PERMANENT REPRESENTATIVE OF RUSSIAN FEDERATION PRESENTS CREDENTIALSUnited Nations, 2006.
  2. 2,0 2,1 2,2 Ukraine crisis: US and Russia in key London talksBBC Online, 2014.
  3. 3,0 3,1 3,2 Hague Court Seeks Warrants for Libyan OfficialsThe New York Times, 2011.
  4. 4,0 4,1 4,2 Roth R. Vitaly Churkin, Russia's ambassador to UN, dies suddenly at 64CNN, 2017.
  5. 5,0 5,1 5,2 https://www.lemonde.fr/international/article/2017/02/20/l-ambassadeur-russe-a-l-onu-vitali-tchourkine-est-mort_5082637_3210.html
  6. Russian threat over US shieldThe Independent, 2008.
  7. UN calls for restraint in TibetBBC News Online, 2008.
  8. Указ президента РФ. О Постоянном представителе Российской Федерации при Организации Объединенных Наций в Нью-Йорке, США, и Представителе Российской Федерации в Совете Безопасности Организации Объединенных Наций. - Пресс-служба президента РФ, 08.04.2006. - № 336
  9. Умер Виталий Чуркин
  10. «О кончине Постоянного представителя Российской Федерации при ООН В.И.Чуркина» 
  11. Информация на сайте newafrica.ru