Պյոտր Իգնատով
Արտաքին տեսք
Պյոտր Իգնատով | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 10, 1894 |
| Ծննդավայր | Շախտի, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | 1984[1] |
| Վախճանի վայր | Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Գերեզման | Կրասնոդար |
| Մասնագիտություն | գրող |
| Քաղաքացիություն | |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
| Աշխատավայր | Ericsson factory, Saint Petersburg?[2] |
| Պարգևներ | |
Պյոտր Իգնատով (ռուս.՝ Пётр Карпович Игнатов, հոկտեմբերի 10, 1894, Շախտի, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1984[1], Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային հասարակական գործիչ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության, Հոկտեմբերյան հեղաշրջման, Ռուսաստանի քաղաքացիական և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից։ Կրասնոդարի պատվավոր քաղաքացի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հանքափորի ընտանիքում։ Մնալով որբ՝ թողնում է ուսումը և անցնում է աշխատանքի։ Մեկնում է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ «Էրիկսոն» գործարանում աշխատում է որպես փականագործ-մեխանիկ։ Մինչև 1917 թվականը ակտիվորեն մասնակցել է հեղափոխական գործողություններին։ Եղել է ընդհատակյա բոլշևիկ։ Ձերբակալվել է և աքսորվել։
Մասնակցել է քաղաքացիական կռիվներին։ Զբաղվել է կարմիրգվարդիական ջոկատների կազմավորմամբ։
Պյոտր Իգնատովը հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հերոս եղբայրները (պատմվածքներ Սովետական Միության հերոսներ Իգնատով եղբայրների մասին), Ե., Հայպետհրատ, 1949, 109 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Խաչիկ Հրաչյան, նկարիչ՝ Ա. Գլուխովցև։ Բովանդակությունը՝ Ամբողջ ընտանիքով; Գենյան երազում է; Ի՞նչ արհեստ ունես; «Անտառային պրոֆեսորը» սովորեցնում է կռկռալ; Բարակ պարանը անհուսալի է; Ճամբարը Ստրեպետ լեռան վրա; Թռչնաբույնը; «Բարձրագույն» հետախուզություն; Մարտի դզօտերի պայտում; Ջոկատը պարկի մեջ; Ջո՜ւր; Մենամարտ տանկի հետ; Կռվի որսորդները; Պաղ ճեղք; Կամուրջների պայթեցումը; Քարե կամար; Անմոռանալի գիշեր; Ծանր կորուստ; Վրեժ; Գաղտնի ծրարը; Անդրեյկա; Եղեգնուտում; Մեծ պատիվ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 MAK (польск.)
- ↑ Хабло Е. П. "Красная заря": История Ленинградского научно-производственного объединения "Красная заря" (ռուս.) — СПб.: Леноблиздат, 1983. — С. 33. — 240 с.
| ||||||||
Կատեգորիաներ:
- Հոկտեմբերի 10 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- 1984 մահեր
- Կրասնոդար քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս արձակագիրներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Կրասնոդարի պատվավոր քաղաքացիներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային հասարակական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- Ռուս հեղափոխականներ