Պլագիարիուս
Պլագիարիուս (Plagiarius) կամ Ոսկե քթով սև թզուկ նվաստացուցիչ, ամենամյա մրցանակ դիզայնի լավագույն գրագողության համար, իր տեսակում «գրագողության Օսկար»։ Հիմնել է գերմանացի դիզայներ Ռիդո Բուսսեն 1978 թվականին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտադրության զարգացման ներկա տեմպերը խթան են հանդիսացել արտադրական գրագողությանը։ Ֆրանկֆուրտյան տոնավաճառում գերմանացի դիզայներ պրոֆեսոր Ռիդո Բուսսեն հայտնաբերել է իր Զյոնե (գերմ.՝ Soehnle) ընկերության համար ստեղծած խոհանոցային կշեռքի Հոնկոնգում արտադրված լիակատար նմանությամբ տարբերակը, որի արժեքը իրական կշեռքի ընդամենը 16%-ն էր կազմում։ Հաղթելով դատական գործընթացը` Բուսսեն հայտնաբերում է, որ այժմ ուրիշներն են գողացել կշեռքի դիզայնը։ Ազդվելով այս ամենից` նա որոշել է պայքարել ցանկացած գրագողության դեմ և սկսել է հավաքել նմանակություններ[1]։ 1977 թվականից Բուսսեի առաջարկով գրագողերին հանձնվում է Պլագիարիուս մրցանակը՝ Ոսկե քթով սև թզուկը[2]։
Պլագիարուս թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլագիարուսի մրցանակը տալուց հետո՝ 2007 թվականից սկսած, գրագողության արդյունքն ու բնօրինակը ցուցադրվում են թանգարանում։ Թանգարանը Գերմանիայի Զոլինգեն քաղաքում է, բացվել է 2007 թվականի մարտի 26-ին։ Քաղաքի ընտրությունը իզուր չէ, քանի որ տեղական արտադրության դանակները, մկրատները և այլ կտրող-ծակող գործիքները ամենաշատ կեղծված արտադրանքներից մեկն են աշխարհում[3]։ Պլագիարուսի թանգարանում։ Ցուցադրվում են ոչ միայն «մրցանակակիր» նմուշները։ Ցուցանմուշները սովորաբար ցուցադրվում են զույգ՝ ձախից բնօրինակը, աջից կեղծ տարբերակը[4]։ Ցուցանմուշների լայն տեսականի կա՝ 350 զույգ[5], սկսած կահույքից և վերջացրած մանկական խաղալիքներով[1][6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Александр Меламед։ «Чёрный гном отправляется в Китай»։ Журнал: Тайны 20-го века։ Վերցված է 19 Սեպտեմբեր 2016(չաշխատող հղում)
- ↑ «Die Preisträger»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-11-ին։ Վերցված է 2016-09-19
- ↑ «Plagiarius или черный гном с золотым носом»։ livemaster.ru։ Վերցված է 20 Սեպտեմբեր 2016
- ↑ «plagiarius.de: Aktionstag geistiges Eigentum»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-12-ին։ Վերցված է 2016-09-20
- ↑ «Plagiarius: Counterfeiters profit at the cost of innovative companies»։ tabletopjournal.com։ Վերցված է 20 Սեպտեմբեր 2016
- ↑ Caroline Helmenstein: "Das Museum Plagiarius in Solingen" Archived 2009-06-08 at the Wayback Machine. in: archimaera (Heft 2/2009).