Պիրիտային հալում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պիրիտային հալում (պղնձի մետլուրգիայում), կոլչեդանի (պիրիտային) հանքաքարի (պղնձի և ծծմբի մեծ պարունակությամբ) վերամշակումը հորանաձև վառարաններում (քվարցի և կրաքարի խառնուրդում, առանց կոքսի կամ քիչ քանակությամբ, 2-4% կոքսի մանրուք ավելացնելով)։

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրիտային հալման տեսությունը մշակել են Ա․ Ա․ Բայկովը և Վ․ Ցա․ Մոստովիչը 20-րդ դարի 20-ական թվականներին։ Պիրիտային հալում կատարվում է հալման գոտում, ուժեղ օքսիդացնող մթնոլորտում։ Պիրիտային հալման արգասիքներն են՝ պղնձի շեյնը և ծծմբային գազը։

Պրոցեսի համար անհրաժեշտ ջերմությունը գլխավորապես ստացվում է երկաթի սուլֆիդի օքսիդացման հետևանքով։ Եթե հանքաքարը պարունակում է 36%-ից պակաս ծծումբ, ապա կոքսի ծախսը մեծանում է (կիսապիրիտային հալում)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 308