Պիչինչա (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիչինչա
իսպ. Provincia de Pichincha
Դրոշ




ԵրկիրԷկվադոր Էկվադոր
ՀիմնQ19445480?
ԿարգավիճակԷկվադորի նահանգ
Մտնում էԷկվադոր
ՎարչկենտրոնԿիտո
Ամենաբարձր կետԿայամբե
Պաշտոնական լեզուներիսպաներեն և Կիչուա
Բնակչություն3 089 473 մարդ (2022)[1]
Տարածք9535,91 կմ² (2010)[2]
Հիմնադրված էհունիսի 25, 1824 թ.
Սահմանակցում էՍուկումբիոս, Իմբաբուրա, Էսմերալդաս, Սանտա Դոմինգո դե լոս Տսաչիլաս, Կոտոպախի և Նապո
Ժամային գոտիUTC-5
ISO 3166-2 կոդEC-P
Հեռախոսային կոդ02
Փոստային ինդեքսներEC17
Ավտոմոբիլային կոդP
web.archive.org/web/20050512021910/http://www.pichincha.gov.ec/

Պիչինչա (նահանգ) (իսպ.՝ Pichincha), նահանգ էկվադորում, գտնվում է երկրի կենտրոնական մասի հյուսիսում։ Տարածքը կազմում է 9110 կմ², բանկչությունը՝ 2 576 287 մարդ (2010)։ Վարչական կենտրոնը Կիտո քաղաքն է, որը հանդիսանում է նաև երկրի մայրաքաղաքը։

Մինչև 2008 թվականը նահանգում ընդգրկված էր նաև Սանտո-Դոմինգո շրջանը, ներկայումս այն հանդիսանում է առանձին նահանգ՝ Սանտո-Դոմինգո-դե-լոս-Թսաչիլաս։

Նահանգում գտնվում է բազմաթիվ վարդի պլանտացիաներ, որոնք կազմում են Էկվադորի ծաղկահարդարման արդյունաբերության մասնաճյուղը[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի արևելյան մասը զբաղեցնում է Անդյան լեռները, իսկ արևմտյան մասը՝ ափամերձ գոտի է։ Ամենաբարձր կետը՝ Կայամբե հրաբուխն է (5790 մ)։

Կլիման կախված է բարձրությունից և տարբերվում է լեռնային շրջաններում արևադարձայինից մինչև չափավոր, բարձր Անդերում։ Բուսականությունը համապատասխանում է տափաստանային բուսատեսակներին։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիչինչա նահանգի շրջանները

Վարչական առումով նահանգը բաժանված է 8 շրջանների (կանտոն)՝

Դրոշ Շրջան Բնակչության թիվը (2010) Վարչական կենտրոնը
1 Կայամբե (Cayambe) 85 795 Կայամբե(քաղաք) (Cayambe)
2 Մեխիյա (Mejía) 81 335 Մաչաչի (Machachi)
3 Պեդրո-Մոնկայո (Pedro Moncayo) 33 172 Տաբակունդո (Tabacundo)
4 Պեդրո-Վիսենտե-Մալդոնադո (Pedro Vicente Maldonado) 12 924 Պեդրո-Վիսենտե-Մալդոնադո (քաղաք) (Pedro Vicente Maldonado)
5 Պուերտո-Կիտո (Puerto Quito) 20 445 Պուերտո-Կիտո(քաղաք) (Puerto Quito)
6 Կիտո (Quito) 2 239 191 Կիտո (Quito)
7 Ռումինյաուի(Rumiñahui) 85 852 Սանգոլկի (Sangolquí)
8 Սան-Միգել-դե-լոս-Բանկոս (San Miguel de Los Bancos) 17 573 Սան-Միգել-դե-լոս-Բանկոս (քաղաք) (San Miguel de Los Bancos)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Principales resultados (իսպ.) / Instituto Nacional de Estadística y Censos (Ecuador)
  2. 2,0 2,1 2010 census of Ecuador
  3. Conefrey, Mick (2015 թ․ ապրիլի 10). «Roses with altitude: why Ecuador's flower industry stands out». Financial Times. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]