Կայամբե
Կայամբե | |
---|---|
Տեսակ | լեռ և ստրատոհրաբուխ |
Երկիր | Էկվադոր |
Վարչատարածքային միավոր | Պիչինչա և Cayambe Canton? |
Լեռնաշղթա | Անդեր |
Բարձրությունը ծովի մակարդակից | 5790 մետր |
Հարաբերական բարձրություն | 2075 մետր |
Պահպանման տարածք | Cayambe Coca National Park? |
Սմիթսոնիան կոդ | 352006 |
Կայամբե, (իսպ.՝ Cayambe) ծովի մակերևույթից 5790 մետր բարձրությամբ հրաբուխ Կորդիլերա Ցենտրալ լեռնաշղթայի արևմտյան մասում, որը հանդիսանում է Էկվադորի Անդնայն լեռների մի մասը։ Կայամբեն գտնվում է Պիչինչա նահանգում Էկվադորի մայրաքաղաք Կիտոյից 60 կմ հյուսիս-արևելք և հանդիսանում է նրա ամենաբարցր կետը։ Բացարձակ բարձրությամբ երրորդն է Չիմբորասո և Կոտոպախի հրաբուխներից հետո։
Ֆիզիակա-աշխարհագրական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայամբե հրաբուխը պատկանում է բարդ ստրատոհրաբուխների խմբին։ Կայամբեն գտնվում է Կորդիլերա Ցենտրալ լեռնաշղթայի արևմտյան մասում, Էկվադորի տարածքում, մայրաքաղաք Կիտոյից մոտավոր 60 կմ հյուսիս-արևելք և Կայամբե քաղաքից 15 կմ արևելք։ Կայամբե հրաբուխը հանդիսանում է Պեչինչա նահանգի ամենաբարձր կետը և ըստ բացարձակ բարձրության երրորդը՝ Չիմբորասո (6310 մ ծովի մակարդակից) և Կոտոպախի (5911 մ ծովի մակարդակից) հրաբուխներից հետո։
Հյուսիսից հարավ հրաբխի երկարությունը կազմում է մոտ 18 կմ, արևելքից արևմուտք`24 կմ։ Հրաբխի հարավային կողմը, որն ընկած է հասարակածի երկու կողմերում, ծածկված են Կայամբե սառցադաշտով, որը ավարտվում է ծովի մակարդակից 4200 մետր բարձրության վրա, արևելյան ամազոնյան կողմում։ Սառցադաշտի մակերեսը կազմում է մոտավոր 22 կմ2, առավելագույն հաստությունը վերին հատվածում հասնում է 30-50 մետրի։ Հրաբխի հարավային լանջին գտնվում է հասարակածի ամնենաբարձր կետը (4690 մետր ծովի մակարդակից)։ Հրաբխի արևելյան կողմը ավելի երիտասարդ և մեծ է, մինչդեռ արևմտյանը ավելի հին է։
Ժամանակակից հրաբուխ Նեվադո-Կայամբեն (Nevado Cayambe volcano), ձևավորվել է արևմուտքից հին պլեյստոցեն հրաբխային համալիրներից, կազմված է երկու բարձունքից իրարից մոտավոր 1,5 կմ կեռավորության վրա, արևմտյան մասը բարձր է։ Մի քանի այլ հրաբխային գագաթները աղբյուր են հանդիսացել պիրոկլաստիկ հոսքերի, որոնք իջել են լանջերով ավելի ներքև։ Պիրոկլաստիկ հրաբխային կոնը գտնվում է արևելյան ստորին հատվածում, Լա-Վիգեն (La Virgen), ժայթքումից հետո թողել է անդեզիտե լավային հոսքեր, որոնք մոտավոր 10 կմ ձգվում են դեպի արևելք։
Հրաբուխը գտնվում է Կայամբե-Կոկա Ազգային պարկի տարածքում (Parqye Nacional Cayambe Coca)։
Հրաբխի ժայթքումեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմության կողմից միակ դիտարկվածը Կայամբե հրաբխի վերջին ժայթքումն է, որ տևել է 1785 թվականի փետրվարից մինչև 1786 թվականի մարտը։ Ժայթքումը տեղի է ունեցել հրաբխի հարավ-արևելյան մասի վերին հատվածում և ունեցել է հրաբխային պայթյունի ինդեքսը(VEI) հավասար է եղել 2-ի։ Ժայթքում եղել է սառույցի շերտի տակ, որի արդյունքում Կայամբե քաղաքի վրա շատ քիչ է մոխիր նստել։ Հրաբուխը ավարտվել է լավային հոսքով 1786 թվականի մարտին։ Մնացած ժայթքումների վերաբերյալ տվյալները ստացվել են տեֆրոժամանակագրական[en] մեթոդներով։ Ընդամենը վերջին 2 միլիոն տարիների ընթացքում 22 հաստատված ժայթքումներ են եղել, որոնցից 3 ունեցել են VEI 4 (գնահատված, Ք․ա․ 1040, 1285 և 1570 թվականներին)։
2003-2005 թվականներին Կայամբե հրաբխի շրջակայքում գրանցվել է սեյսմիկ ակտիվություն։ Ցնցումների առավելագույն մագնիտուդը չի գերազանցել 4-ը, ջերմային անոմալիաներ չեն հայտնաբերվել։
Գագաթ բարձրացողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ Կայամբեյի գագաթ բարձրացել է անգլիական լեռնագնաց Էդուարդ Ումպերը երկու իտալացի ուղեկցորդների հետ՝ զարմիկներ Ժան Անտուանի և Լուի Կարելյամի հետ 1880 թվականին։ Նրանց երթուղին ձգվում էր հրաբխի հարավ-արևմտյան լանջով։
Ներկայումս այդ երթուղին համարվում է դասական։ Ըստ դասակարգման UIAA, երթուղին ունի III կարգ (PD համաձայն IFAF դասակարգման)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- P. Samaniego, M. Monzier, C. Robin, M. L. Hall Late Holocene eruptive activity at Nevado Cayambe Volcano, Ecuador(անգլ.) // Bulletin of Volcanology. — 1998. — Vol. 59. — № 7. — P. 451-459. — ISSN 1432-0819. —
- P. Samaniego, H. Martin, C. Robin, M. Monzier Transition from calc-alkalic to adakitic magmatism at Cayambe volcano, Ecuador: Insights into slab melts and mantle wedge interactions(անգլ.) // Geology. — 2002. — Vol. 30. — № 11. — P. 967-970. —
- P. Samaniego, H. Martin, M. Monzier, C. Robin, M. Fornari, J.-P. Eissen, J. Kotten Temporal Evolution of Magmatism in the Northern Volcanic Zone of the Andes: The Geology and Petrology of Cayambe Volcanic Complex (Ecuador)(անգլ.) // Journal of Petrology. — 2005. — Vol. 46. — № 11. — P. 2225–2252. —
- B. Guillier, J.-L. Chatelain Evidence for a seismic activity mainly constituted of hybrid events at Cayambe volcano, Ecuador. Interpretation in a iced-domes volcano context(անգլ.) // Comptes Rendus Geoscience. — 2006. — Vol. 338. — № 8. — P. 499–506. —
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Volcán Cayambe, Ecuador» (անգլերեն). peakbagger.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 19-ին.
- «Cayambe» (անգլերեն). peakery.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 19-ին.
- «Cayambe» (անգլերեն). summitpost.org. Վերցված է 2015 թ․ ապրիլի 19-ին.
- «Cayambe volcano» (անգլերեն). volcanodiscovery.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայամբե» հոդվածին։ |
|