Jump to content

Սանտա Դոմինգո դե լոս Տսաչիլաս (պրովինցիա)

Սանտա Դոմինգո դե լոս Տսաչիլաս
Q124414497? Զինանշան


ԵրկիրԷկվադոր Էկվադոր
ԿարգավիճակԷկվադորի նահանգ
Մտնում էԷկվադոր
Ներառում էLa Concordia Canton? և Santo Domingo Canton?
ՎարչկենտրոնSanto Domingo?
ԲԾՄ604 մետր
Պաշտոնական լեզուներիսպաներեն և Tsachila?
Բնակչություն▲492 969 մարդ (2022)[1]
Տարածք3779,62 կմ² (2022)[2]
Հիմնադրված էնոյեմբերի 6, 2007 թ.
Սահմանակցում էԷսմերալդաս, Մանաբի (պրովինցիա), Լոս Ռիո, Կոտոպախի և Պիչինչա
Ժամային գոտիUTC-5
ISO 3166-2 կոդEC-SD
Հեռախոսային կոդ02
Փոստային ինդեքսներEC23
Ավտոմոբիլային կոդJ
0°20′00″S 79°15′00″W / 0.33333333333333°S 79.25°W / -0.33333333333333; -79.25
gptsachila.gob.ec​(իսպ.)
Սանտո Դոմինգո

Սանտա Դոմինգո դե լոս Տսաչիլաս (իսպ.՝ Provincia de Santo Domingo de los Tsáchilas)[3], պրովինցիա Էկվադորի Հանրապետությունում։ Ստեղծվել է 2007 թվականի հոկտեմբերին` նախկին Պիչինչա պրովինցիայի տարածքից։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրովինցիայի անունը ծագել է Տսաչիլա տեղական էթնիկ խմբի անունից։ Հայտնի է նաև Կոլորադոս անունով, որովհետև տղամարդիկ իրենց մազերը ներկում էին եղրևանուց պատրաստված մածուկով։

Պրովինցիայի կենտրոնը Սանտո Դոմինգոն է։ 2008 թվականին բնակչությունը կազմել է 500000 մարդ։ Բնակչության թվով այն Կոլումբիայի երրորդ ամենամեծ քաղաքն է՝ Գուայակիլ և Կիտո քաղաքներից հետո։ Պրովինցիայի բնակչության աճը պայմանավորված է տեղի ակտիվ առևտրով։ Այստեղ է գտնվում երկրի գյուղատնտեսական կենդանիների ամենամեծ շուկան։ Այն ունի 3523 քառ․ կմ տարածք ու գտնվում է 165 մետր բարձրության վրա։ Սանտո Դոմինգոն հյուսիսից և արևելքից սահմանակից է Պիչինչային, հյուսիս-արևմուտքից՝ Էսմերալդասին, արևմուտքից`Մանաբին, հարավից` Լոս Ռիոն, իսկ հարավ-արևելքից՝ Կոտոպախին։ Կիտոն գտնվում է 133 կմ դեպի արևմուտք։ Սովորաբար ջերմաստիճանն ամռանը տատանվում է 21-33 °C-ի շրջանակներում։ Ձմռանը ջերմաստիճանը տատանվում է 23-32 °C-ի շրջանակներում և երբեմն կարող է հասնել 36 °C-ի։ Միջին ջերմաստիճանը 25․5 °C է։

Այս պրովինցիան համարվում է արևմտյան լեռների տարածքի մի մաս։ Այն պատմականորեն հայտնի է որպես Յումբո պրովինցիա ու Համինգթոն մայրաքաղաք։ Տեղակայված է Լատինական Ամերիկայի խոնավ արևադարձերում։ Կանտոնը հիմնվել է 1967 թվականի հուլիսի 3-ին։ 2006 թվականի նոյեմբերի 26-ին անցկացվել է խորհրդակցություն Կենտրոնական կառավարության և հետազոտողների հետ՝ որոշելու պրովինցիայի կարգավիճակի հարցը։ Գավառի կարգավիճակ է ստացել 2007 թվականի նոյեմբերի 6-ին։ Էսմերալդաս պրովինցիան ունի կոնֆլիկտ Լա Կոնկորդիա կանտոնի հետ։

Այն բաղկացած է մեկ կանտոնից։ Քաղաքատիպ համայնքներ են Սանտո Դոմինգոն, Չիգուիլպեն, Ռիո Վերդեն, Բոմբոլին, Զարակայը, Աբրահամ Կալազակոն ու Ռիո Տոաչին։ Գյուղատիպ համայնքներն են Ալուրիկին, Լուզ դե Ամերիկան, Պուերտո Լիմոնը, Սան Խասինտո դել Բուան, Վալլե Հերմոսոն, Էլ Էսֆուերզոն և Սանտա Մարիա դել Տոաչին։ Այլատիպ ավաններ են Լաս Մերսեդեսը, Խուլիո Մորենոն ու Նոր Իսրայելը։

Քաղաքական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն Էկվադորի մյուս պրովինցիաների, Սանտա Դոմինգո դե լոս Տսաչիլասն ունի երկու կանտոն՝ Լա Կոնկորդիան և Սանտո Դոմինգոն, որն իր անունը ստացել է համանուն քաղաքի անունից[4]։ Վերջինս, նաև գավառի մայրաքաղաքն է։

ԿանտոնԲնակչություն (2001)Տարածք (քառ․ կմ)Վարչական կենտրոն/Մայրաքաղաք
Սանտո Դոմինգո2870183805Սանտո Դոմինգո
Լա Կոնկորդիա24924325Լա Կոնկորդիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Դոմինգո դե լոս Տսաչիլաս (պրովինցիա)» հոդվածին։