Պիոներական փողոց (Սամարա)
Արտաքին տեսք
Պիոներական փողոց | |
---|---|
Ռուսական առևտրա-արդյունաբերական բանկի նախկին շենքը, մշակութային ժառանգության օբյեկտ, № 6300068000 | |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Սամարա |
Երկարություն | 1,5 ± 0,1 կմ |
Պիոներական փողոց (ռուս.՝ Пионерская улица), փողոց Սամարա քաղաքի Սամարյան շրջանում, գտնվում է Վենցեկի և Կոմսոմոլսկի փողոցների միջև։ Սկսվում է Վոլգա գետի առափնյայից, հատվում է Մաքսիմ Գորկու, Վոդնիկովի, Ալեքսեյ Տոլստոյի, Ստեպան Ռազինի, Կույբիշևի, Ֆրունզեի, Չապաևի, Երիտգվարդիականների, Գալակտիոնովյան, Սամարյան փողոցների հետ և ավարտվում Զատոնի փողոցում։ Հատվում է Պեսոչնի, Զապլաննի և Ուզենկի փողոցների հետ։
Շենքեր և շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- № 7 - «Գլոբուս» գրասենյակային կենտրոն
- № 17 - Նախկին Ազնվականական հավաքատեղի (կառուցվել է 1852 թվականին, ճարտարապետ՝ Մեյսներ)
- № 19 - Նախկին տպագրատուն, հետագայում «Հայրենիքի համար» թերթի տպարան
- № 21 - Ձերժինսկու անվան մշակույթի տուն («Ձերժինկա»)
- № 22 - վաճառական Սուրոշնիկովի նախկին տունը։ Այստեղ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ապրել է Ստալինի դուստրը՝ Սվետլանա Ալիլուևան
- № 23 - Սամարայի մարզի ԴԱԾ վարչության նախկին շենքը
- № 24 - Սամարայի մարզի ԴԱԾ վարչության ներկայիս շենքը
- № 25ա - Իշխան Ալեքսանդր Նևսկու հավատարիմ սրբի մատուռ՝ 1999 թվականին այրված Սամարայի մարզի ՆԳ քաղաքային վարչության շենքի տեղում
- № 48/55 - Ռուսական առևտրաարդյունաբերական բանկի նախկին շենքը։ Տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան[1]
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիոներական փողոցով են անցնում թիվ 24, 102 և 108 քաղաքային և առևտրական ավտոբուսային երթուղիները,
- Տրամվայի երթուղիներ՝ 15, 16 և 20
- Տրոլեյբուսի երթուղիներ՝ 6 և 16
- Երթուղային տաքսիների երթուղիներ՝ 37, 61д, 94, 205, 247 և 295[2]
Փոստային ինդեքսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]443020
443099[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Общественный транспорт Самарской области
- ↑ «Почтовые индексы и коды ОКАТО - Пионерская улица Самара город Самарская область». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Суровиков Е. Я. Улицы Самары. Справочник. - Самара, «Парус», 1997.