Պինյոս (գետ)
| Պինյոս | |
|---|---|
| Տեսակ | գետ |
| Երկիր | |
| Վարչատարածք | Էլիդա |
| Երկարություն | 80,9 կմ |
| Աշխարհագրական տեղադրություն | Պելոպոնես |
| Գետաբերան | Հոնիական ծով և Pinios Lake? |
| Հոսող հոսքեր | Selleis river? և Vilissos river? |
| Ջրի մարմիններ | Pinios Lake? |
| 37°47′09″N 21°38′40″E / 37.7858°N 21.6444°E | |
![]() | |
![]() | |
Պինյոս (հուն․՝ Πηνειός ), գետ, որը գտնվում է Արևմտյան Պելոպոնեսում, Հունաստանում։ Գետի երկարությունը 70 կիլոմետր է[1]։
Սկիզբ է առնում Էրիմանթոս լեռների հարավ-արևմտյան լանջերից, Կրիովրիսի գյուղից ոչ հեռու։ Ակունքը գտնվում է ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա[1]։ Թափվում է Հոնիական ծովի Հելոնիտյան ծոց՝ Գաստունի հարավ-արևմուտքում։ Հնում այն հոսել է Կիլինիոսի ծոց։
Գետի վերին հոսանքը անցնում է Արևմտյան Հունաստանի ծայրամասային սահմանի միջով։ Գետի հիմնական հոսքը անցնում է Պելոպոնեսի և Էլիդայի հարթավայրով։ Գետի վրա են գտնվում Կրիովրիսի, Այա-Տրիաս, Կենդրոն, Կալիվիա, Այա-Մավրա բնակավայրերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին սկսվել է Պինյոս ամբարտակի շինարարությունը, որպեսզի ապահովվի Էլիդայի հյուսիսային մասի կայուն ջերմամատակարարումը։ Դա ամենաբարձր պատնեշն է Պենոպոլոննեսում, Պինյոսի գոյացած ամենամեծ ջրամբարն է թերակղզում։
Ըստ հունական դիցաբանության՝ Հերակլեսը Ալֆիոսին Պինյոսի հետ միասին ուղարկեց ոչնչացնելու Ավգիան ախոռները։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Χαϊδας Δημήτριος (2014). «Μερικοί παράγοντες ελέγχου της γεωμορφογενετικής εξέλιξης του Πηνειού ποταμού στη Β.Δ. Πελοπόννησο, Ελλάδα» (PDF). Νημερτής (հունարեն). Πανεπιστήμιο Πατρών. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Χαϊδας Δημήτριος (2014). «Μερικοί παράγοντες ελέγχου της γεωμορφογενετικής εξέλιξης του Πηνειού ποταμού στη Β.Δ. Πελοπόννησο, Ελλάδα» (PDF). Νημερτής (հունարեն). Πανεπιστήμιο Πατρών. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
| ||||||||||

