Պինգվին Պորորո (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պինգվին Պորորո
뽀롱뽀롱 뽀로로
Տեսակհամակարգչային
Ժանրմանկական
Թեմաnursery school teacher?
ՌեժիսորԻլ Հո Կիմ
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Լեզուանգլերեն
կորեերեն
ԸնկերությունIconix
SK Broadband
ԴիստրիբյուտորWarner Bros. և Հուլու
Թվական2003 թվական
pororo.net/main.htm(կոր.) և home.ebs.co.kr/pororo/main(կոր.)

«Պինգվին Պորորո» (հանգըլ՝ 뽀롱뽀롱 뽀로로, անգլ.՝ Pororo the Little Penguin), հարավկորեական համակարգչային անիմացիոն սերիալ[1]։ Մուլտսերիալի առաջին սեզոնը հեռարձակվել է 2003 թվականին։

Մուլտֆիլմը նաև լայն տարածում է գտել աշխարհում։ 2010 թվականին մուլտֆիլմը առաջին անգամ հեռարձակվել է Ռուսաստանի Դաշնությունում։ Բացի այդ, մուլտսերիալը թարգմանվել է 30 լեզուներով (այդ թվում՝ անգլերեն, նիդերլանդերեն[2], ֆրանսերեն[3] , ռուսերեն[4], ճապոներեն և այլն)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի գործողությունները զարգանում են Պորորոյի և նրա ընկերների շուրջը, ովքեր ապրում են ձյունով պատված գյուղում և հաճախ են կանգնում խնդիրների առաջ։ Յուրաքանչյուր դրվագում տիրապետում են բարոյական և պրակտիկ դասերի։ Ինչ որ տեղ, հեռու-հեռու մի վայրում, որի մասին մարդիկ նույնիսկ չեն լսել, կա անտառ, որն ամբողջովին ծածկված է ձյունով ու սառույցով։ Այդ անտառի ամենա խորքում թաքնված է մի գյուղակ, որում ապրում են փոքրիկ կենդանիներ։ Արևն այնտեղ ամենից լավ է շողում, իսկ քամին այնքան էլ սառը չէ։ Գյուղի բնակիչները շատ հետաքրքրասեր և չարաճճի պինգվին Պորորոն, բարեհոգի սպիտակ արջ Պոբին, խելացի և հետաքրքրասեր խարտյաշ աղվեսիկ Էդդին, ամաչկոտ և համեստ փոքրիկ կուղբ Լուպին և Կրոնգն են, Պորորոյի փոքրիկ ընկերը։ Նրանք բոլորն ունեն շատ տարբեր բնավորություններ և հետաքրքրություններ։ Երբեմն կենդանիները վիճում են, բայց սովորաբար նրանք միասին ուրախ են անցկացնում ժամանակը։ Իսկ կարևորը, նրանք բոլորը հոգ են տանում իրենց ընկերության համար և միշտ ուրախ են օգնել միմյանց[5][6]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պորորոն մի պինգվին է, ով սերիալի գլխավոր հերոսն է։ Իր չարաճճիության պատճառով նա հաճախ իր ընկերների հետ տարբեր արկածների մեջ է ընկնում` փորձելով թռչել և օյիններ խաղալ իր ընկերների գլխին։ Պորորոն ապրում էր սոճուց պատրաստված տան մեջ, դինոզավր Կրոնգի հետ[7]։ Առաջին եթերաշրջանում միայն օդաչուի գլխարկ էր դնում։ Երրորդ եթերաշրջանից սկսած նա ինչպես բոլոր հերոսները` հագնում է կոստյում։
  • Կրոնգը դինոզավր է (արտաքինով նման է կոկորդիլոսի), ով ապրում է Պորորոյի հետ։ Նա, որպես կանոն, Պորորոյի հետ միասին միշտ ընկնում է փորձանքի մեջ։ Առաջին եթերաշրջանում նա չի կարողանում խոսել (նա միայն կարողանում էր արտասանել իր անունը), բայց հետագա եթերաշրջաններում նա կարողանում էր ասել Պորորոյի անունը և մի քանի պարզ բառեր։ Հաճախ ընկնում է տարօրինակ իրավիճակների մեջ։ Հետաքրքիր է, որ միայն նրան են իրական երազներ երևում։ Երրորդ եթերաշրջանում հագած է այնպիսի կոստյում, ինչպիսին Պորորոյինն է, բայց` մի քիչ վառ։
  • Էդդին աղվեսիկ-գյուտարար է, ով սիրում է փորձեր անել։ Հաճախ չարաճճիություններ է անում։ Նա սիրունիկ պոչիկ ունի։ Նրա հայտնագործություններից են ռոբոտները, գնացքները, մեքենաները, թռչող սարքեր։ Հիմնականում, այդ հայտնագործությունները ճիշտ չեն աշխատում և ստեղծում են տարբեր խնդիրներ նրանց համար, ով ներքաշված է նրա փորձերի մեջ։ Երրորդ եթերաշրջանում նա հագած է վարպետի զգեստ, իսկ անցյալում նա առանց հագուստի էր, ինչպես Պորորոն, Կրոնգը, Լուպին։ Երկրորդ եթերաշրջանում, ինչպես բոլոր հերոսները, նրա մոտ հայտնվում են աչքերի նոր պատկերներ, բայց մնում են նաև հները։
  • Պոբին բևեռային արջ է։ Պոբին բոլոր կերպարներից ամենամեծն է և շատ մեղմ բնավորություն ունի։ Նա հետաքրքրվում է ձկնորսությամբ և լուսանկարչությամբ։ Առաջին եթերաշրջանում նա առանց հագուստի էր, երկրորդ եթերաշրջանում հագնում է մի կոմբենիզոն, իսկ երրորդ եթերաշրջանում նա հագած է արջի թաթի պատկերով շապիկ և ժամանակակից ջինս։
  • Լուպին կուղբ է։ Կարողանում է լավ պատրաստել։ Չորրորդ եթերաշրջանի սերիաներից մեկում, պատրաստելու կարողությունը փոխարինում է սպորտային հմտություններով, որից հետո նմանվում է Պետտիին։ Առաջին և երկրորդ եթերաշրջաններում առանց հագուստի էր։ Երրորդ եթերաշրջանից վարդագույն զգեստ է հագած։

Երկրորդական անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետտին պինգվին է։ Հայտնվում է երկրորդ եթերշրջանից։ Պետտին շատ վատ է ուտելիք պատրաստում, բայց սպորտի ոլորտում գերազանցում է բոլորին։ Մի քանի սերիաներում նրան այցելում է Կանաչ վիշապը։ Նա սարսափելի վախենում է սարդերից։ Պետտին ապրում է մի տան մեջ, որը պատրաստվել է նրա ընկերների կողմից։
  • Հարրին կոլիբրի է։ Հայտնվում է երկրորդ եթերաշրջանից։ Հարրին ցանկանում էր լինել ամառային կղզիներում, բայց սխալմամբ եկել է Պորորոյի և նրա ընկերների մոտ։ Հարրին սիրում է երգել, բայց նրա երգը սովորաբար դուր չի գալիս նրա ընկերներին։ Նա ապրում է մի փոքրիկ տան մեջ, որը գտնվում է Պոբիի տանը։
  • Պոպո և Պիպի մեդուզանման այլմոլորակայիններ, ովքեր հաճախ միասին ճախրում են։ Պիպին մանուշակագույն է և քույրն է, իսկ Պոպոն` կապույտ, և նա եղբայրն է։ Նրանք ապրում են մեծ թռչող ափսեում։ Նրանք եկել են Պիպո մոլորակից երրորդ եթերաշրջանում։ Եվ «Նվեր Լուպիին» սերիայում թռչում են տուն, որտեղ ապրում են այլ գույների ու չափերի մեդուզաներ։
  • Ռոդին երկաթյա ռոբոտ է, պատրաստված Էդդիի կողմից։ Հայտնվում է երրորդ եթերաշրջանից։ Չի կարողանում ուտել և խմել, ինչի պատճառով չի կարողանում միանգամից ընդհանուր հետաքրքրություններ գտնել կենդանիների հետ։ Արտաքինից հիշեցնում է կատու կամ աղվես։
  • Տոնգ-Տոնգը վիշապ կախարդ է։ Ապրում է հեռու հրաբխի մեջ, որը գտնվում է բարեխառն կլիմայական գոտում։ Նա կախարդական ուժ ունի, և շատ հաճախ նրա կախարդանքը տհաճ հետևանքներ է ունենում Պորորոյի և նրա ընկերների համար։ Նա կարող է կախարդանքի շնորհիվ փոխակերպվել մեծ վիշապի, որպեսզի թռչի մեծ տարածություններ, բայց հաճախ դժվարություններ է ունենում վայրէջք կատարելիս։ Առաջին անգամ Պորորոն և Կրոնգը նրա մոտ են եկել անսպասելիորեն և Կրոնգը գողացել է Տոնգ-Տոնգի խնձորը։ Հեքիաթում կախարդ է (բարի և չեզոք)։
  • Տուտուն խոսացող կարմիր մեքենա է։ Հայտնվում է չորրորդ եթերաշրջանից։ Ըստ պատմության` Տուտուին պատրաստել է ծեր գիտնականը։ Տուտուն գնացել էր աշխարհը տեսնելու և մոլորվել էր, ընկել Պորորոյի և նրա ընկերների սառցե կղզին։
  • Նյաուն չարաճճի կատու է։ Հայտնվում է երրորդ եթերաշրջանում և ապրում է Տոնգ-Տոնգի տանը, հետո տեղափոխվում է Պետտի մոտ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Disney ստուդիան ցանկանում էր ձեռք բերել մուլտսերալի իրավունքը, սակայն մերժում է ստացել[8]։
  • Խոսակցություններ կան այն մասին, որ Պորորոն դիտարկվում է որպես 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի թալիսմանի թեկնածու[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պինգվին Պորորո մուլտֆիլմի ստեղծումը Հարավային Կորեայում». 2003 թվականի համակարգչային մուլտսերիալներ. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.(չաշխատող հղում) (կոր.)
  2. «Պինգվին Պորորո համակարգչային անիմացիոն ֆիլմը տարբեր լեզուներով». Նիդերլանդներ, 21-րդ դար. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «Պինգվին Պորորո համակարգչային անիմացիոն ֆիլմը տարբեր լեզուներով». Ֆրանսիա, 2009. ֆրանսերեն թարգմանություն. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. «Պինգվին Պորորո համակարգչային անիմացիոն ֆիլմը տարբեր լեզուներով». Ռուսաստան, 2010. ռուսերեն թարգմանություն. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. Официальное описание мультсериала в русской интерпретации на телеканале СТС
  6. ««Пингвинёнок Пороро» на сайте Дом-Кино.ру». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  7. 뉴스팀, 디지털 (22 июня, 2011). [북한 삼천리총회사 합작한 ‘뽀로로’ 미국 수입 규제될지도 «북한»]. The Hankyoreh. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  8. 8,0 8,1 "뽀로로, 디즈니社 1조원 제안 걷어찼다"
  9. "뽀로로, 평창동계올림픽 마스코트 쉽지 않아"