Պիեռ Կոտ
| Պիեռ Կոտ Pierre Cot | ||
| ||
|---|---|---|
| Կուսակցություն՝ | Հանրապետական, ռադիկալև ռադիկալ-սոցիալիստական կուսակցություն և Դեմոկրատական ալյանս | |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
| Ծննդյան օր | նոյեմբերի 20, 1895 | |
| Ծննդավայր | Գրենոբլ | |
| Վախճանի օր | օգոստոսի 21, 1977 | |
| Վախճանի վայր | Սավոյ | |
| Քաղաքացիություն | ||
| Ի ծնե անուն | ֆրանսերեն՝ Pierre Jules Cot[1] | |
| Ամուսին | Luisa Phels? | |
| Պարգևներ |
«Ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» լենինյան միջազգային մրցանակ | |
Պիեռ Կոտ (ֆրանսերեն՝ Pierre Cot, նոյեմբերի 20, 1895[2][3][4][…], Գրենոբլ[1] - օգոստոսի 21, 1977[2][3][4][…], Coise-Saint-Jean-Pied-Gauthier[1]), ֆրանսիացի քաղաքական գործիչ, կրթությամբ իրավաբան։
1928-1940 թվականներին Ազգային ժողովի պատգամավոր ռադիկալների և ռադիկալ-սոցիալիստների կուսակցությունից։ 1933-1934 թվականներին և 1936-1938 թվականներին ավիացիայի, 1938-1939 թվականներին ՝ առևտրի մինիստր։ 1946-1958 թվականներին և 1964-1968 թվականներին ՝ Ազգային ժողովի պատգամավոր «Առաջադիմական հանրապետականների» միությունից։
1951 թվականից խաղաղության համաշխարհային խորհրդի բյուրոյի անդամ, 1951-1962 թվականներին՝ «Հորիզոն» («Horizons»), ռուսական հրատարակությամբ՝ «B защиту мира» ամսագրի պատասխանատու խմբագիր։
Արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» լենինյան միջազգային մրցանակի (1953 թվական)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Fichier des personnes décédées mirror
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- 1 2 Roglo — 1997. — ed. size: 10000000
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Le procès de la République, New York, emf (Editions de la Maison Française), 2 tomes 750 p., 1944
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 638)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Կոտ» հոդվածին։ |
| ||||||||||||||||