Պիացա Գրանդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիացա Գրանդե
Piazza Grande*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Պիացա Գրանդեի տաճարը, 2003
Երկիր Իտալիա
Տիպ մշակութային
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1997  (անհայտ նստաշրջան)
Համար 827
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Պիացա Գրանդե, (իտալ.՝ Piazza Grande, «Մեծ հրապարակ»), Իտալիայի Մոդենա քաղաքի պատմական կենտրոնը։ Այն պահպանվում է որպես Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Հրապարակում է Մոդենայի տաճարը (տես պանորամա նկարի կենտրոնում)։ Քաղաքային խորհրդի շենքը (Palazzo Comunale, պանորամայում տաճարից աջ) կառուցվել է 1194 թվականին։ Սկզբնական կառույցից մնացել է ժամի աշտարակը (Torre dell’Orologio)։

Տաճարը նվիրված է Սուրբ Գեմինիանին, որը Մոդենայում է ապրել IV դարում։ Տաճարի կառուցումը սկսել է 1099 թվականին։ Այն հսկայական չափսերով կառույց է՝ երեսպատված վարդագույն մարմարով, որը Իտալիայի ռոմանական ոճի լավագույն օրինակներից է։ Կառույցի շինարարությունը սկսել է ճարտարապետ Լանֆրանկոն (իտալ.՝ Lanfranco)։ Աշխատանքներն ավարտվել են 1322 թվականին։

Հրապարակի պանորամա նկար
Հրապարակի պանորամա նկար
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 827
ռուս..անգլ..ֆր.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

• Baedecker. Italien. Verlag Karl Baedeker. ISBN 3-8297-1091-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիացա Գրանդե» հոդվածին։