Jump to content

Ասատուր Պզտիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պզտիկյան Ասատուրից)
Ասատուր Պզտիկյան
Ծնվել էօգոստոսի 12, 1943(1943-08-12)[1][2][3][…] (80 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Լիբանան և  Ֆրանսիա
ԿրթությունՊերուջայի Գեղարվեստի ակադեմիա[4] և Էկոլ դը Բո Արթ[4]
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ

Ասատուր Հարությունի Պզտիկյան (օգոստոսի 12, 1943(1943-08-12)[1][2][3][…], Բեյրութ, Լիբանան), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Պերուջայի Գեղարվեստի ակադեմիայում և Փարիզի Գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցում։ Ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Աշխատում է գեղանկարչության և գրաֆիկայի (մասնավորապես՝ փորագրության) ասպարեզներում։ Պզտիկյանը հարում է գերիրապաշտական (սյուրռեալիզմ) ուղղությանը։ Նրա նկարներում ավերված շենքերի բեկորները, կանանց երկրաչափականացված մարմինները, դիմակները, անեզր տարածությունները յուրովի արտահայտում են ժամանակի լարվածությունը, անորոշությունը, պատերազմի սարսափները («Սպասում», «Խաչից իջեցնելը», «Նոկտյուրն», «Մտորումներ»)։ Լիբանանի ողբերգական իրադարձությունները իրենց կնիքն են թողել Պզտիկյանի ստեղծագործական նկարագրի վրա։ 1980 թվականին Պզտիկյանը Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանին է նվիրաբերել իր տասը փորագրությունները («Արևամուտ», 1976, «Սահման», 1977, «Ռեքվիեմ մեռած քաղաքին», 1980 և այլն)։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բեյրութում (1968, 1975), Փարիզում (1970, 1977), Հռոմում (1974, 1976), Ամստերդամում (1978), Ֆլորենցիայում (1979) և այլուր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/204232
  2. 2,0 2,1 Assadour (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Assadour // Benezit Dictionary of ArtistsOUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00007996
  4. 4,0 4,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 287—288.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 287