Պերելեշինի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Պերելեշինի տուն
ТАГАНРОГ ,ул. Греческая, 63. фото DSC06165.JPG
Տեսակտեսարժանություն և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ և Հունական փողոց
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ

Պերելեշինի տուն (ռուս.՝ Дом Перелешина), երկհարկանի շենք Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Հունական փողոցի 63 հասցեում: 1992 թվականի նոյեմբերի 18-ի № 301 որոշմամբ այն ճանաչվել է տեղական նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տագանրոգ քաղաքի Հունական փողոցի 63 հասցեում գտնվող երկհարկանի տունը՝ ութ պատուհաններով, կենտրոնից հանդիսավոր մուտքով և մուտքի վերևի պատշգամբով, կառուցվել է 19-րդ դարի 3-րդ քառորդում: Ձախից հիմնական մասնաշենքի շարունակությունը կառուցվել է զգալիորեն ավելի ուշ: Կողաշենքը կառուցվել է երկու պատուհանով, դեպի ներքին բակ երկաթյա դռներով:

Շինության առաջին սեփականատերը եղել է Տագանրոգի քաղաքապետ (1864-1866 թթ.) Պավել Ալեքսանդրովիչ Պերելեշինին կից, հատուկ հանձնարարություններով պաշտոնատար անձ, դատական ատենակալ Միխայիլ Սեմյենովիչ Կրավցովը: 1874 թվականին քաղաքում բացվեցին ծովագնացության դասընթացներ, և Միխայիլ Սեմենովիչը, Աքիլլես Նիկոլաևիչ Ալաֆուզովին և Իվան Ալեքսեևիչ Վետլիցկինը մտան կոմիտեի վարչության կազմի մեջ:

Տագանրոգ, Հունական փողոց 63, նախագիծ՝ 1832 թ., ճարտարապետ՝ Պ. Մակեդոնսկի

1870-ականների վերջերին տունը ձեռք է բերում առևտրային դատարանի երդվյալ փաստաբան, կոլեգիալ քարտուղար Յակով Վիկտորովիչ Դյաչենկոն: Նրա մահից հետո տունը տնօրինում են նրա ժառանգները: 1890-ական թվականներին տունը ձեռք է բերում ինժեներ մեխանիկի կինը Լյուբով Կրոտկովան և տիրապետում է այն մինչև 1900 թվականը: Առանձնատան վերջին սեփականատերը եղել է ունևոր գյուղացի Սեմյոն Ֆեդորովիչ Ֆյոդորովը: Տան վերջին սեփականատիրոջ օրոք այնտեղ բնակարան էր վարձակալել Մարիինսկյան կանանց գիմնազիայի և Ա. Ա. Գրանովսկու առաջին կարգի ուսումնարանի մանկավարժ Վլադիմիր Սեմենովիչ Միխայլովսկին:

Շենքի հանդիսամուտքը գտնվում էր փողոցի կողմում: Տան երկրորդ հարկ բարձրանում էին մարմարյա աստիճանով, որը ճյուղավորվում էր տան աջ ու ձախ կողմերը: Տան առաջին հարկի ուղղանկյուն պատուհանները զարդարում էին պորտաքարերը, Երկրորդ հարկինը, շրջանակակալներն ու զարդաքիվերը:

Խորհրդային իշխանության տարիներին շենքը ազգայնացվեց, ներկայումս այն բնակելի տուն է: Շենքը համարվում է տեղական նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկհարկանի ութ հորիզոնական տեղակայված պատուհաններով և հանդիսամուտքով տունը կառուցված է վաղ կլասիցիզմի ոճով: Հանդիսամուտքի վրա տեղակայված է մեծ պատշգամբ: Դեպի շենքի բակ մտնող մետաղյա դուռը գտնվում է նրա ձախ մասում: Հիմնական մասնաշենքի ձախ կողմի շարունակությունն ավելի վաղ է կառուցվել:

Երկրորդ հարկի պատուհանների վրա կառուցված են բարձակներով զարդաքիվեր: Պատուհանների տակ կառուցված են ուղղանկյուն որմնախորշեր: Առաջին հարկի պատուհանների վերնամասը շարված է պսակաձև քիվերով ու մոդիլյոններով պորտաքարերով:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гаврюшкин О. П. По старой Греческой… (Хроника обывательской жизни). - Таганрог: Лукоморье, 2003. - 514 с. - ISBN 5-901565-15-0.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]