Պետրուշկա (շոկոլադե ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Պետրուշկա», անակնկալով շոկոլադե ձու, որն իր մեջ պարունակում է պլաստիկ տարայով խաղալիք, «Կինդեր Սյուրպրիզի» ռուսական նմանօրինակը[1]։ Թողարկվել է «Ландрин» ընկերությունների կողմից, և ըստ արտադրողի հայտարարության՝ պատրաստված է կաթնային և սպիտակ շոկոլադից[2]։ Արտադրությունը սկսվել է 1999 թվականին գործարար Իգոր Մարկիտանտովի կողմից[1][3]։ Ի սկզբանե ձվի կիսահումքը գնում էին արտերկրից, քանի որ Ռուսաստանում դրանց արտադրության տեխնոլոգիան դեռ չկար[1]։ Շոկոլադե ձվերը պատրաստվում էին Իսպանիայում, իսկ խաղալիքները՝ Չինաստանում[4]։ 2003 թվականին Սանկտ Պետերբուրգում ստեղծվել է շոկոլադե ձվերի արտադրության սեփական գիծը՝ «Պետրուշկա»–ն։

2004 թվականին Զատկի ժամանակ վաճառքի են հանվել օծված «Պետրուշկա» ձվերը, որոնց վրա կար «ՔՀ» նշանը և «Օծված են Սպասա–Պարգոլովյան տաճարում» գրությունը, ինչը առաջացրել է հավատացյալների դժգոհությունը[5]։ Ընդհանուր առմամբ, արտադրվել է 150 հազար նման ձու[6][7]։ Ձվերի մեծ մասը վաճառվել է Մոսկվայում և Եկատերինբուրգում․ ներսում «Անառակ թութակի վերադարձը» շարքի խաղալիքներից էին[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Снаружи одинаковые, разные внутри». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  2. «Привет я Петрушка!». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  3. ««Свободное плавание» Игоря Маркитантова». Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Дети скоро получат русский «Киндер-сюрприз»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  5. «Новая Газета. № 25 от 12 Апреля 2004 г. Кто несет шоколадные яйца?». Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «Интересные факты». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  7. 7,0 7,1 «Киндер-сюрпризом тоже можно христосоваться». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]