Պետրոս I-ի հուշարձան (Նիժնի Նովգորոդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Պետրոս I-ի հուշարձան
Կոորդինատներ56°19′53.648″ հս․ լ. 44°0′11.808″ ավ. ե. / 56.33156889° հս․. լ. 44.00328000° ավ. ե. / 56.33156889; 44.00328000Կոորդինատներ: 56°19′53.648″ հս․ լ. 44°0′11.808″ ավ. ե. / 56.33156889° հս․. լ. 44.00328000° ավ. ե. / 56.33156889; 44.00328000
Գտնվում էՆիժնի Նովգորոդ
Կառուցվել է2014
Կառուցել էԱլեքսեյ Շչիտով
Սերգեյ Շորոխով
Ներկա վիճակըկանգուն

Պետրոս I-ի հուշարձան (ռուս.՝ Памятник Петру I), կայսր Պետրոս I-ի հուշարձանը Նիժնի Նովգորոդ քաղաքում։ Հուշարձանը տեղադրվել է 2014 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Նիժնի Նովգորոդի Կրեմլի Զաչատևսկի աշտարակի դիմաց[1]: Հուշարձանի հեղինակներն են նիժնինովգորոդցի քանդակագործ Ալեքսեյ Շչիտովը և ճարտարապետ Սերգեյ Շորոխովը:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս I-ի հուշարձանն իրենից ներկայացնում է իրական չափերի ահեղ կայսեր կանգնած կերպարը: Արձանի բարձրությունը 3,7 մետր է: Այն ամբողջությամբ ձուլվել է բրոնզից, պատվանդանը՝ գրանիտից և բետոնից է՝ 3 մետր բարձրությամբ: Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 6,7 մետր է[2]:

Արքանի դիրքը հեռավոր կերպով հիշեցնում է Արխանգելսկում տեղադրված հայտնի հուշարձանը և պատկերված է հինգհարյուր ռուբլիանոց թղթադրամի վրա: Սակայն, ավելի մանրակրկիտ զննությամբ երևում է, որ այդպես չէ: Պետրոս I-ը կանգնած է աջ ոտքը առաջ դրած: Կարծես նա առաջ է ընթանում, հեռուն նայելով: Աջ ձեռքում որոշումն է.

Aquote1.png Նիժնի Նովգորոդի մարզը պետք է առանձնահատուկ լինի: Aquote2.png


Միապետի գոտու վրա ամրացված է գավազանը, իսկ ձախ ձեռքը հետևում է պահել: Պետրոս I-ը կանգնած է դեմքով դեպի Վոլգա գետը՝ հայացքը հառած Վոլժյան տարածքներին և Բոր քաղաքին, իսկ հետևում Կրեմլն է[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս I-ը երկու անգամ այցելել է Նիժնի Նովգորոդ: Առաջին անգամ նա կանգ առավ քաղաքում 1695 թվականին դեպի Ազով ուղաևորության ճանապարհին: Տունը, որտեղ կայսրը կանգ է առել հետագայում անվանել է «Պետրոսի I-ի տնակ»[1]: 1714 թվականինին Պետրոս I-ը ստորագրել է Նիժնի Նովգորոդի նահանգի ստեղծման մասին հրամանագիր: Երկրորդ անգամ այցելել է 1722 թվականին Պարսկաստանի դեմ արշավի ժամանակ: Նա պատվիրել է կառուցել նավաշինարան՝ նոր տեսակի նավեր կառուցելու համար: Մայիսի 30-ին կայսրը քաղաքում տոնել է իր 50-ամյակը:

Հուշարձանի բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիժնի Նովգորոդի մարզի ղեկավար Վալերի Շանցևը որոշել է Կրեմլի Զաչատևսկի աշտարակի դիմաց կանգնեցնել կայսրի բրոնզե հուշարձանը: Այսպիսով, նա որոշել է քաղաքի բնակիչներին ցույց տալ, թե ինչ ներդրում ունի Պետրոսի I-ը Նիժնի Նովգորոդի զարգացման գործում: Շանցևը հուշարձանի բացումը կատարել է Նիժնի Նովգորոդի մարզի 300-ամյա հոբելյանի օրը: Իր բլոգում նահանգապետը գրել է[4]՝

Aquote1.png Պետրոս I-ի հուշարձանը վեհասքանչ է, համահունչ կայսրի հետ: Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]