Պետրոս I-ի տնակ (Նիժնի Նովգորոդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս I-ի տնակ
ռուս.՝ Домик Петра в Нижнем Новгороде
ԵրկիրՌուսաստան
Նախագծի հեղինականհայտ
Հիմնադրման թվականXVII դար
Քարտեզ
Քարտեզ
Պետրոս I-ի տնակը Վիքիպահեստում

Պետրոս I-ի տնակը Նիժնի Նովգորոդում (ռուս.՝ Домик Петра в Нижнем Новгороде, նաև՝ Չատիգինի տուն, ռուս.՝ Дом Чатыгина), տեսարժան վայր Նիժնի Նովգորոդի կենտրոնում, գտնվում է Պոչաինսկի փողոցի 27 հասցեում[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 17-րդ դարի վերջում։ Ըստ տեղական ավանդույթի՝ այս տանը կայսր Պետրոս I-ը երկու անգամ կանգ է առել. առաջին անգամ` 1695 թվականին Ազովյան արշավանքներից առաջ, երկրորդ անգամ՝ 1722 թվականին, երբ ժամանել էր Նիժնի Նովգորոդ` այցելելու Կուզմա Մինինի գերեզմանին։

Սկզբում պալատները պատկանում էին առևտրական Չատիգինին, 18-րդ դարի սկզբին՝ առևտրականներ Դոկուկինին, 1765 թվականին՝ Միխայիլ Դոկուկինի այրուն՝ Իրինա Պետրովնային։ Հետագայում պալատների տերերը բազմիցս փոխվել են։ 19-րդ դարում շինությունը խարխլվել է և օգտագործվել որպես գիշերային կացարան։ 1888 թվականին, երբ ստեղծվեց Նիժնի Նովգորոդի գավառական գիտական արխիվային հանձնաժողովը, տունը, որպես քաղաքի մասունք, ձեռք է բերվել որպես պատմական նյութերի տեղավորման համար։

2008 թվականի մարտի 6-ին Նիժնի Նովգորոդի շրջանի ղեկավարությունը հավանություն է տվել Չատիգինի տան (Պետրոս I-ի տուն) տարածքի սահմանները որպես մշակութային ժառանգության օբյեկտ ճանաչելու համար։

«Պետրոս I-ի տնակ»[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-2005 թվականներին «Պետրոս I-ի տնակ-ի» նկուղում էր գտնվում համանուն պանդոկը, որը սիրված «անդերգրաունդ» համերգային հրապարակ էր Նիժնի Նովգորոդի երաժիշտների և երաժշտասերների համար։ «Փոքր բեմը» բազմաթիվ ժողովրդական և ռոք խմբերի ապաստան է եղել, որոնցից շատերը հետագայում հայտնի են դարձել։ Այստեղ հանդես են եկել «ДНК», «Не Нашего мира» (այժմ՝ «Uma2rmaH»), Ալեքսեյ «Գնդապետ» Խրինովը, «40 градусов», Shannon, The Racoons, The Dartz (Սանկտ Պետերբուրգ), Puck & Piper (Մոսկվա), «Мата Хари» (Դերժինսկ)։ 2005 թվականի հունիսին քաղաքապետարանը չի երկարաձգել սեփականատերերի հետ վարձակալության պայմանագիրը՝ պատմական հուշարձանների պատերին զվարճանքի օբյեկտների տեղակայման արգելքի պատրվակով։ Ներկայումս շենքը գտնվում է կիսալքված վիճակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Домик Петра I в Нижнем Новгороде: описание, фото». putidorogi-nn.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  2. «Домик Петра в Нижнем Новгороде: описание, адрес, время работы - достопримечательности Нижнего Новгорода». www.sputnik8.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]