Պետրոս I-ի հուշարձան (Ազով)
Պետրոս I-ի հուշարձան | |
---|---|
Պետրոս I-ի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Ռոստովի մարզ և Ազով |
Ներկա վիճակ | կանգուն |
Արտաքին պատկերներ | |
---|---|
Памятник Петру I в Азове |
Պետրոս I-ի հուշարձան (ռուս.՝ Памятник Петру I), կայսր Պետրոս I-ի հուշարձանը ՌԴ Ռոստովի մարզի Ազով քաղաքում։ Հուշարձանը տեղադրվել է 1996 թվականին Պետրովսկի բուլվարի սկզբնամասում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը տեղադրելու գաղափարն առաջացել է 1947 թվականին։ Այն ժամանակ Ազովի գլխավոր հատակագիծը մշակող ճարտարապետները մտադվել էին Պետրոս I-ի հուշարձանը տեղադրել քաղաքի Շուկայական հրապարակում (այժմ` III Ինտերնացիոնալի հրապարակ)։
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1996 թվականի հուլիսի 19-ին, Ռուսաստանի նավատորմի 300-ամյակի տոնակատարության ժամանակ։ Հուշարձանը տեղադրվել է Պետրովսկի բուլվարի սկզբնամասում` Մոսկովյան փողոցի առջև։
Հուշարձանի վրա աշխատել է ստեղծագործական խումբ` ՌԴ վաստակավոր նկարիչ, ակադեմիկոս Օլեգ Կոմովի ղեկավարությամբ։ Հեղինակային խմբի կազմում աշխատել են Կոմովի կինը` Նինա Իվանովնան, քաղաքի գլխավոր ճարտարապետ Վ. Ֆոմենկոն։ Օլեգ Կոմովը մահացել է 1995 թվականին, և Պետրոս I-ի արձանի մոդելը ստեղծելու աշխատանքը շարունակել է նրա աշակերտը` ՌԴ վաստակավոր նկարիչ Անդրեյ Կովալչուկը։
Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետրոսի բրոնզե քանդակը ձուլվել է Միտիշչիի գեղարվեստական ձուլման գործարանում։ Հուշարձանի քանդակի բարձրությունը 3 մետր է։ Պատվանդանը պատրաստած է գրանիտի ամբողջական կտորից, որը Ազով է բերվել Ուկրաինայից։ Պատվանդանի բարձրությունը 2 մետր է։ Թուջե հրանոթը ձուլվել է ըստ գլխավոր ճարտարապետի էսքիզների` «Դոնպրեսմաշ» գործարանում։
Հուշարձանի նախագծի ընդհանուր արժեքը պատրաստման տարում կազմել է մոտ 700 մլն չդենոմինացված ռուբլի։ Հուշարձանը կառուցելու միջոցների մի մասը վճարել են քաղաքի գործարարները։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլեգ Կոմովը Պետրոս I կայսրին պատկերել է որպես ազգային հերոս-զորավարի։ Նա մեկ ձեռքով հենվում է հրասանդին, նրա հայացքն ուղղված է դեպի հեռուն։ Պետրոս ցարը պատկերված է երիտասարդ տարիներին, երբ նրա զորքերը երկու շաբաթ գնդակոծում էին Ազովը։ Ցարն այդ ժամանակ մոտ 22 տարեկան էր։ Նրա հայացքն ուղղված է ամրոցի կողմը։ Ցարը պատկերված է անփորձ, բայց նպատակասլաց։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Колесник, В. История творит нас, мы творим историю: об истории создания памятника Петру I //В. Колесник //Азовская неделя. – 2001. – 2 августа. – С. 3.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- [https://web.archive.org/web/20170206103703/http://www.azovlib.ru/index.php/2016-04-06-12-22-12/2016-06-27-12-50-03/2-uncategorised/1060-i Արխիվացված 2017-02-06 Wayback Machine Об истории создания памятника Петру I]
- Памятник Петру I Արխիվացված 2018-09-27 Wayback Machine.