Jump to content

Պետրոս Սիկիլիացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս Սիկիլիացի
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրՍիցիլիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էոչ վաղ քան 870
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Մասնագիտությունմատենագիր, հոգևորական, դիվանագետ և պատմաբան

Պետրոս Սիկիլիացի, IX դարի բյուզանդացի մատենագիր, հոգևորական։ Վասիլ I կայսեր հրամանով 869870 թվականին գլխավորել է բյուզանդական դեսպանությունը պավլիկյանների մոտ՝ բարձրաստիճան ռազմագերիների փոխանակություն կատարելու առաքելությամբ։ Ինը ամիս մնալով պավլիկյանների մոտ, ուսումնասիրել է նրանց գաղափարախոսությունը, ստեղծած գրականությունը և գրել պավլիկյանների մասին ամբողջական ու մեծարժեք «Պիտանի պատմություն» աշխատությունը։ Գրել է նաև համառոտ մի պատմություն և պավլիկյանների գաղափարախոսության դեմ ուղղված վեց «ճառ» (պահպանվել են առաջին երկուսը և երրորդի սկիզբը)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 260.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 260