Պետրոս Ատրունի (մանկավարժ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պետրոս Ատրունի (այլ կիրառումներ)
| Պետրոս Ատրունի | |
|---|---|
| Ծնվել է | 1883 |
| Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
| Մահացել է | 1944 |
| Կրթություն | Ստամբուլի համալսարան |
| Մասնագիտություն | մանկավարժ |
Պետրոս Ատրունի (1883, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1944), հայ կրթական գործիչ։
Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է Պերպերյան վարժարանում, ավարտել է 1900 թվ ականին, սովորել Պոլսի համալսարանի մաթեմատիկայի բաժնում։ Երկար տարիներ դասավանդել է հայ և օտար վարժարաններում, այդ թվում Կենտրոնական վարժարանում, որի տնօրենն է եղել 1928-1933 թվականներին։ Հեղինակ է թվաբանական մի շարք դասագրքերի, ինչպես «Ամբողջական դասընթացք թվաբանության», «Մանկական ընթացք» Ա և Բ տարի (1912), «Տարրական դասընթացք» Ա և Բ տարի (1912), «Թվաբանություն տարրական և միջին դասընթաց» (1921), նույնի «Բարձրագույն դասընթաց» (1921) գրքերի[1]։
Պետրոս Ատրունին է Հ.Մ.Ը.Մ. նշանաբանի հեղինակը «Բարձրացի՛ր-բարձրացրո՛ւ»[2]:
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 137.
- ↑ «Արարատ» սկաուտական խմբի հիմնադրման 50-ամյակ։ «Արիական հունձք»
|