Jump to content

Աշոտ Պետրոսյան (ֆիզիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Պետրոսյան (այլ կիրառումներ)
Աշոտ Պետրոսյան
Ծնվել էդեկտեմբերի 28, 1943(1943-12-28) (80 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1969)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1992)
Պարգևներ
ՀայրԳարեգին Պետրոսյան

Աշոտ Գարեգինի Պետրոսյան (դեկտեմբերի 28, 1943(1943-12-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1992)։

Մաթեմատիկայի պատմաբան Գարեգին Պետրոսյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Պետրոսյանը ծնվել է 1943 թվականին Երևանում։ 1969 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1968 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, 1979 թվականից՝ լաբորատորիայի վարիչ։ 1994 թվականից Բյուրեղագետների միջազգային միության անդամ, 1998 թվականից ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ[1]։

Աշխատանքները վերաբերում են միաբյուրեղների ստացման սկզբունքներին, բարձր ջերմաստիճանային բյուրեղների հատկությունների կառավարման նոր սկզբունքների մշակմանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Физика и спектроскоия лазерных кристаллов. Москва, 1986. (համահեղինակ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Աշոտ Պետրոսյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2024 թ․ հունվարի 15-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Պետրոսյան (ֆիզիկոս)» հոդվածին։