Պետեր Ույվագի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետեր Ույվագի
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Թոլեդոյի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 31, 1949(1949-03-31) (74 տարեկան)
Ծննդավայր Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն
Քաղաքացիություն  ԱՄՆ

Պետեր Ույվագի (հունգ.՝ Peter Ujvagi, մարտի 31, 1949(1949-03-31), Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն), Հունգարիայում ծնված ամերիկյան դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Օհայո նահանգի 47-րդ շրջանից։ Ներկայացնում է Թոլեդո և Լուկաս շրջանները (հունվարի 3, 2003 թվական-մարտի 19, 2010 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետեր Ույվագին ծնվել է 1949 թվականին Բուդապեշտում Էդ և Մագդա Ույվագիների ընտանիքում։ 1956 թվականի Հունգարական հեղափոխությունից հետո 7 տարեկան հասակում ծնողների հետ գաղթել է ԱՄՆ։ Ունի երկու եղբայր՝ Էդ և Չարլզ։ Կարճ ժամանակահատված ավստրիական փախստականների ճամբարում մնալուց հետո ընտանիքը ժամանել է Օհայո նահանգի Թոլեդո քաղաք։ 1993 թվականին Պետերը եղել է Հունգարիայի վարչապետի պետական հուղարկավորության ամերիկյան պատվիրակության անդամ։

Պետեր Ույվագին հանդիսանում է հունգարա-ամերիկյան կոալիցիայի հիմնադիր անդամ և գործադիր հանձնաժողովի անդամ։ Նա ակտիվ գործունեություն է ծավալում Մեծ Թոլեդոյի հունգարական ակումբում, Բիրմինգհեմի մշակութային կենտրոնում, ընդգրկված է Մեծ Թոլեդոյի արվեստի հանձնաժողովի տնօրենների խորհրդի կազմում։

Նրա մականուն է «Արևելյան Թոլեդոյի քաղաքապետ»[1]։ Օհայոյի մյուս հունգարացի ներկայացուցիչը 49-րդ շրջանից Մատ Սոլոսին է։

Օհայոյի ներկայացուցիչների պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերեզա Ֆեդորից հետո Պետեր Ույվագին մասնակցեց Օհայոյի ներկայացուցիչների պալատի թափուր պաշտոնի համար ընտրությանը՝ ստանալով 67.76% ձայն[2], 2004 թվականին նա ստացավ ձայների 71.22%-ը, 2006 թվականին՝ 73.85%-ը, 2008 թվականին նա անարգել թեկնածու էր։

Օրենսդիր բնագավառում Ույվագին ազդեցիկ դեր ուներ բյուջետային հարցերի գործում և որոշ ժամանակ եղել է Ֆինանսների կոմիտեի տրանսպորտի ենթահանձնաժողովի նախագահ։

2010 թվականի մարտի 17-ին Ույվագին հրաժարվել է Օհայոյի ներկայացուցիչների պալատի իր պաշտոնից՝ դառնալով նոր Լուկաս համայնքի ղեկավարը[3]։ Այս պաշտոնում նա հաջորդել է Ջո Վոլտերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Mayor of East Toledo». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  2. «2002 election results». Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. Lucas County will pay Ujvagi $105,684(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]