Պետար Գոլուբովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետար Գոլուբովիչ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 13, 1994(1994-07-13)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Հասակ 179
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Պիստոյիզե
Համար 37
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—2014 Սերբիա ՕՖԱ Բելգրադ 20 (0)
2014—մ.հ. Իտալիա Ռոմա 0 (0)
2014   Իտալիա Նովարա 4 (0)
2014—մ.հ.   Իտալիա Պիստոյիզե 9 (0)
Ազգային հավաքական
2013 Սերբիա Սերբիա (մինչև 19) 4 (0)
2013—մ.հ. Սերբիա Սերբիա (մինչև 21)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Պետար Գոլուբովիչ (սերբ.՝ Petar Golubović / Петар Голубовић, հուլիսի 13, 1994(1994-07-13)[1][2], Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ ֆուտբոլիստ, «Պիստոյիզե» ակումբի աջ պաշտպան (խաղացողի իրավունքները պատկանում են «Ռոմա»-յին), 2013 թվականին մինչև 19 տարեկանների շրջանի Եվրոպայի չեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ցրվենա Զվեզդա» ակումբի դպրոցի սան. վաղ տարիներին նրա տաղանդը նկատել է Ալեքսանդր Յանկովիչը։ «Ցրվենա Զվեզդա» ակադեմիայի ապագա անդամ, Պետարը 2012 թվականին հայտնվել է Nike «The Chance» ֆուտբոլային ակադեմիայի եզրափակիչ մրցաշարում[3]։ 2013 թվականից մինչև 2014 թվականը նա հանդես եկավ ՕՖԱ ակումբում, որտեղ իր դեբյուտը նշեց 2013 թվականի ապրիլի 3-ին 18 տարեկան հասակում, խաղալով «Վոյվոդինա» ակումբի դեմ խաղում (նրա մարզիչը այդ ժամանակ եղել է Զորան Միլինկովիչը, ՕՖԱ-ն հաղթեց նվազագույն 1։0 հաշվով)։

2014 հունվարի 31-ին Պետարը 1 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռոմա» և չորս ու կես տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ։ Այնուհետև վարձավճարով տեղափոխվեց Սերիա Բ-ում հանդես եկող «Նովարա» ակումբ, մինչև 2013/2014 մրցաշրջանի ավարտ[4], իսկ այնուհետև կարիերան շարունակեց «Պիստոյիզե»-ում։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլուբովիչը 2013 թվականին Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում խաղացել է Սերբիայի հավաքականի կազմում և թիմի հետ նվաճել է չեմպիոնական տիտղոսը[5]։ Երիտասարդ հավաքականի կազմում նա դեբյուտը նշել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին, խաղալով Կիպրի դեմ (հաղթելով 2։1 հաշվով)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույց[խմբագրել | խմբագրել կոդը]