* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Զորան Միլինկովիչ (սերբ.՝ Зоран Милинковић, հուլիսի 18, 1968(1968-07-18)[1], Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ նախկին ֆուտբոլիստ։ Խաղացողի կարիերայի ավարտից հետո դարձել է ֆուտբոլային մարզիչ։
Զորան Միլինկովիչը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է խորվաթական «Մլադոստ» (Պետրինյա) ակումբում։ 1990 թվականին վերադարձել է սերբական «Պարտիզան» ակումբ, որի կազմում անցկացրել է ընդամենը երկու խաղ 1990/91 մրցաշրջանում, նախքան «Վոյվոդինա» տեղափոխվելը։ Խաղացել է նաև հետևյալ ակումբներում՝ «Մոգրեն», «Բորաց» (Բանյա Լուկա), «Ռադնիչկի» (Նիշ), «Հոնվեդ», «Տոսու Ֆյուչերս», «Վերեգեմ», «Նիս», «Գանզա», «Անորտոսիս», «Դոկսա» (Կատոկոպիաս)։
Զորան Միլինկովիչը մարզչական կարիերան սկսել է 2002 թվականին որպես Ռատկո Դոստանիչի օգնական սերբական «Օբիլիչ» ակումբում։ 2004 թվականի օգոստոսին նշանակվել է ակումբի գլխավոր մարզիչ Դոստանիչի փոխարեն[2], սակայն ազատվել է պաշտոնից երկու ամիս անց[3]։ Հետագայում դարձել է սերբական «Բորչա» ակումբի գլխավոր մարզիչ, որը հաջողությամբ ելույթ է ունեցել հաջորդ երեք մրցաշրջաններում։ Հեռացել է ակումբից, նախքան այն կկատարեր նորամուտը Սերբիայի առաջնությունում։ «Բորչայից» հեռանալուց հետո գլխավորել է «Կոլուբարա», ապա «Սրեմ» ակումբները։
2009 թվականի ամռանը նշանակվել է «Սպարտակ» (Սուբոտիցա) ակումբի մարզիչ։ Հետագայում գլխավորել է «Վոյվոդինա», ՕՖԿ, «Արիս» և «Վոժդովաց» ակումբները։
2015 թվականի մարտի 25-ին դարձել է սերբական «Պարտիզան» ակումբի մարզիչ[4]։