Պեսնյարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պեսնյարի (բելառուսերեն՝ Песняры), բելառուսական ֆոլկ-ռոք երաժշտախումբ[1] ·[2]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտախումբը պաշտոնապես ձևավորվել է 1969 թվականի սեպտեմբերի 1-ին, կիթառահար Վլադիմիր Մուլյավինի նախաձեռնությամբ[3]։ Նոր խումբը կազմած երաժիշտների մեծ մասը սկզբնական շրջանում հանդես է եկել Лявоны անվանումը կրող երաժշտախմբում[4]։

Նոր երաժշտախմբի բնորոշ առանձնահատկությունը բելառուսական ֆոլկլորային երաժշտության յուրօրինակ մշակումներն են։ «Պեսնյարին» խորհրդային եզակի համույթներից է, որին բախտ է վիճակվել հանդես գալու Ամերիկայի Միացյալ Նահանգներում. 1976 թվականին նրանք ամերիկյան The New Christy Minstrels խմբի հետ ելույթներով շրջագայել են Հյուսիսային Կարոլինա նահանգում[5]։

1971 թվականին «Պեսնյարի»-ն թողարկել է ստուդիայում ձայնագրված իր առաջին երաժշտական ալբոմը[6], 1974-ին՝ երկրորդը[7], 1978-ին՝ ևս երկու ալբոմ[8][9]։

1979 թվականին երաժշտախմբի անդամներին շնորհվել է ԽՍՀՄ վաստակավոր արտիստի կոչում։ 1983-ին թողարկվել է «Зачарованная Моя» խորագիրը կրող համերգային ձայնագրությունների ալբոմը[10], 2001-ին՝ հերթական հաջողված հավաքածուն՝ Molodost moja... վերնագրով[11]։

2003 թվականին Մուլյավինն ավտովթարի զոհ է դարձել։ Նրա մահվանից հետո «Պեսնյարի» անվանումով հանդես գալու իրավունքը վիճարկել են երեք տարբեր երաժշտախմբեր[12]՝ բելառուսական պետական «Պեսնյարի» համույթը, սաքսոֆոնահար Վլադիսլավ Միսևիչի և երգիչ Լեոնիդ Բարտկևիչի ստեղծած երաժշտախումբերը[13]։ Այդ երաժշտախմբերից յուրաքանչյուրը հանդես է գալիս «Պեսնյարի»-ի երգացանկի երգերի կատարումով[14]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972  — «Песняры I»
  • 1974 — «Песняры II»
  • 1978  — «Песняры III»
  • 1978 — «Песняры IV»
  • 1979  — «Гусляр (Песняры)|Гусляр» (поэма-легенда по произведению Янки Купалы «Курган»)
  • 1983  — «Зачарованная моя»
  • 1985  — «Через всю войну]]»
  • 1994  — «Песняры — 25 лет» (Голландия)
  • 2001 — «Песняры — 2001»

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էստրադայի արտիստների համամիութենական IV մրցույթի դափնեկիր (II մրցանակ, 1970)
  • Խորհրդային երգի համամիութենական մրցույթի դափնեկիր (I մրցանակ, Մինսկ, 1973)
  • Խորհրդային երգի փառատոնի դափնեկիր (ԼԺՀ, Զելյոնա Գուրա)
  • Երտասարդության և ուսանողության համաշխարհային X փառատոնի դափնեկիր (Բեռլին, ԳԴՀ, 1973),
  • «Ոսկե առյուծ» միջազգային փառատոնի դափնեկիր (Լայպցիգ, ԳԴՀ], 1973)
  • Էստրադայի արտիստների «Ոսկե Օրփեոս» միջազգային մրցույթի դափնեկիր Բուլղարիա (1974)
  • Քաղաքական երգի 2-րդ միջազգային փառատոնի դափնեկիր (Հելսինկի, 1978)
  • Բելառուսի կոմերիտմիության մրցանակի դափնեկիր (1976)
  • Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր (1977)
  • «Мелодия» ֆիրմայի գլխավոր մրցանակ՝ «Ոսկե ձայնասկավառակ» (1982)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. |langue=en|auteur=Jeffrey Cole|titre=Ethnic Groups of Europe|sous-titre=An Encyclopedia|éditeur=ABC-CLIO|volume=|année=2011|pages totales= 442|passage=45|isbn=9781598843026|lire en ligne=https://books.google.fr/books?id=Wlth0GRi0N0C&pg=PA45&lpg=PA45&dq=Belarus+Pesnyary&source=bl&ots=pwoSGazZo6&sig=ACfU3U3aaECGiVVOzAS5zr7X1TmxHBKL6g&hl=fr&sa=X&ved=2ahUKEwjH-rup85rhAhVEgRoKHVJeAsM4KBDoATAAegQICBAB#v=onepage&q=Belarus%20Pesnyary&f=false}}
  2. (անգլերեն)BELARUS’ HERITAGE: Vladimir Mulyavin and legendary Pesnyary Archived 2020-08-08 at the Wayback Machine. belarus.by
  3. http://www.eg.ru/daily/stars/16855/  .
  4. http://www.vma-pesnyary.com/programs/vovesgolos.php  .
  5. ։ 6 décembre 1976 https://www.newspapers.com/newspage/151448798/  .
  6. Песняры ‎– Песняры
  7. Песняры ‎– Песняры II
  8. Песняры ‎– Песняры III
  9. Песняры ‎– Песняры IV
  10. Песняры ‎– Зачарованная Моя
  11. Владимир Мулявин и ансамбль "Песняры"* ‎– Молодость моя...
  12. Жданович Анна (2014-03-17)։ «Опыт и молодость "Песняров"» (ռուսերեն)։ Belorusy i rynok։ Արխիվացված օրիգինալից 2020-04-09-ին։ Վերցված է 2020-04-09 
  13. ։ 2014-03-17 http://www.belmarket.by/opyt-i-molodost-pesnyarov։ Արխիվացված օրիգինալից 2020-04-09-ին 
  14. http://www.belmarket.by/opyt-i-molodost-pesnyarov 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]