Պեդր Ալս
Պեդր Ալս դանիերեն՝ Peder Als | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 16, 1725[1] |
| Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա[2] |
| Վախճանվել է | հուլիսի 8, 1776[3][2][1] (51 տարեկան) |
| Մահվան վայր | Կոպենհագեն, Դանիա[2] |
| Քաղաքացիություն | Դանիա |
| Կրթություն | Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ժանր | դիմապատկեր |
| Ուսուցիչ | Carl Gustaf Pilo?[4] և Անտոն Ռաֆայել Մենգս[4] |
| Աշակերտներ | Քրիստիան Ավգուստ Լորենցեն |
Պեդր Ալս (դանիերեն՝ Peder Als, մայիսի 16, 1725[1], Կոպենհագեն, Դանիա[2] - հուլիսի 8, 1776[3][2][1], Կոպենհագեն, Դանիա[2]), դանիացի դիմանկարիչ։
Կառլ Գուստաֆ Պիլոյի աշակերտը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1725 թվականի մայիսի 16-ին Կոպենհագենում։
Սովորել է Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում՝ արդեն ուսման ընթացքում որպես դիմանկարիչ ճանաչում ստանալով Դանեբրոգի շքանշանի ասպետների նկարների շարքով։
1755 թվականի դեկտեմբերի 22-ի թագավորական հրամանագրով նա ստանում է ճանապարհորդական կրթաթոշակ (վեց տարով) և 1756 թվականի կեսերին մեկնում Հռոմ։ Այցելել է նաև Փարիզ։ Հռոմում ընդունվել է Անտոն Ռաֆայել Մենգսի դպրոցը, որը ազդել է նրա ստեղծագործական կյանքի վրա։ Իտալիայում Պեդեր Ալսը շատ ժամանակ է տրամադրել՝ կրկնօրինակելու Ռաֆայելի և Անդրեա դել Սարտոյի, ինչպես նաև Կորեջոյի և Տիցիանի նկարները։
Դանիա վերադառնալուց հետո նա դիմանկարներ է նկարել։ 1764 թվականին դարձել է Գեղարվեստի ակադեմիայի անդամ, իսկ 1766 թվականին՝ պրոֆեսոր։
Մահացել է 1776 թվականի հուլիսի 8-ին Կոպենհագենում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի յուղաներկից, Պեդեր Ալսը աշխատել է նաև պաստելներով և ստեղծել մի քանի մանրանկարներ։
- Որոշ աշխատանքներ
-
Դանիացի թագուհի Սոֆիա Մագդալենա
-
Դանիացի քանդակագործ Յոհաննես Վիդեվալտ
-
Դանիացի ադմիրալ Ֆրեդերիկ Կաս
