Պեդրո I (Արագոնի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պեդրո I
Pietro I d'Aragón.jpg
 
Մասնագիտություն՝ կառավարիչ
Ծննդյան օր 1068[1]
Ծննդավայր Վալյե դե Էչո
Վախճանի օր սեպտեմբերի 27, 1104 կամ 1104
Վախճանի վայր Val d'Aran
Գերեզման Pantheon of Kings of San Juan de la Peña
Թաղված Pantheon of Kings of San Juan de la Peña
Դինաստիա Խիմենես և Արագոնյան արքայատոհմ
Քաղաքացիություն Siñal d'Aragón.svg Արագոնի թագավորություն և Kingdom of Pamplona
Հայր Սանչո I[2]
Մայր Isabella of Urgell?
Ամուսին Agnes of Aquitaine, Queen of Aragon and Navarre? և Bertha of Aragon?
 
Ինքնագիր Signun regis Pietro I d'Aragón.svg

Պեդրո I Սանչես (իսպ.՝ edro I de Aragón, կատ.՝ Pere I d'Aragó 1068[1], Վալյե դե Էչո - սեպտեմբերի 27, 1104 կամ 1104, Val d'Aran) Արագոնի և Նավառայի թագավոր 1094 թվականից, Սոբրարբեյի և Ռիբագորսի կոմսը 1085 թվականից, Արագոնի և Նավառայի թագավոր՝ Սանչո Ռամիրեսայի և Ուրհելյաի կոմսի՝ էրմենգոլ III-ի և Իզաբելլա Ուրհելսկայի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդրոյի ծննդյան տարեթիվը անհայտ է, սակայն Սան Հուան դե լա Պենյա վանքում գտնվող հին նամակների հիմունքներից պարզ է դառնում, որ Պեդրոն մահացել է 35 տարեկան հասակում, իսկ ըստ եզրակացության ծնվել է 1068-1069 թվականների միջակայքում[3]։ Ինչպես նաև ժամանակագրությունը ցույց է տալիս, որ Ալֆոնսո Ռամիրեսայի երեք որդիները՝ Պեդրոն, Ալֆոնսոն և Ռամիրոն ծնվել են Սանչոյի և Ֆելիսա դը Ռամերունի ամուսնությունից հետո[4], սակայն դրան հակասում է Պեդրոյի ծննդյան հավանական տարեթիվը։ Ուրհել էրմենգոլ IV կոմսի կտակը, ով որպես ժառանգորդ նշել էր Պեդրոյին, եթե նրա տղան և եղբայրները մահանային առանց երեխա ունենալու, հաստատում է այն որ Պեդրոյի մայրը եղել է էրմենգոլի քույրը՝ Իզաբելլան[5]։

1085 թվականին Պեդրոյի հայրը՝ արքա Սանչոն, նրան է հանձնում Ռիբագորսի և Սոբրարբեյի կոմսությունները։ Հոր ապաագա ժառանգորդը՝ Պեդրոն, մասնակցել է մավրերի դեմ արշավանքների։ Նա գրավել է էստադուն (1087 թվական), Մոնտեարագոն (1088 թվական), Մոնսոնը (1089 թվական) և Ալմենարան (1093 թվական)։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկորասյան ճակատամարտից հետո Պեդրո I-ը ստանում է վահան` Սուրբ Գևորգի խաչ զարդարանքով

1094 թվականին Սանչո I-ի գլխավորությամբ բանակը պաշարում է Ուեսկին, բայց հունիսի 4-ին թագավորը սպանվում է։ Դառնալով Արագոնի և Պամլոնի թագավոր՝ Պեդրոն, շարունակում է նվաճողական քաղաքականությունը։ Առաջին հերթին նա շարունակում է Ուեսկիի պաշարումը։ 1905 թվականին Պեդրոն Ալկորասայի շրջանում ջախջախում է սարագոսների էմիրի՝ Ահմադ II ալ-Մուստաինի գլխավորած բանակը, որը օգնության էր գալիս պաշարված Ուեսկիին։ Քաղաքը գրավվել է 1096 թվականի նոյեմբերի 27-ին։ Պեդրոն Էլ Սիդի հետ միասին 1097 թվականին մասնակցել է Բայրենի ճակատամարտին։ 1100 թվականին Պեդրոն գրավել է Բարբաստրոն, իսկ 1101 թվականին՝ Սարինյանը՝ միացնելով դրանք Արագոնյան թագավորությանը։ 1104 թվականին Պեդրոն անհաջող կերպով փորձել է գրավել Սարագոսան և Տամարիտե դե Լիտերան։

Պեդրոյի գահակալության արդյունքում Էբրո գետից հյուսիս ընկած բոլոր տարածքները ընդգրկված էին Արագոնի թագավորության մեջ։ Պեդրոն մահացել է 1104 թվականի սեպտեմբերի 27-ին, թաղվել է Սան Հուան դե լա Պենյա վանքում։ Քանի որ նրա միակ որդին մահացավ նախքան իր հայրը, Արագոնը և Նավարայը ժառանգեց նրա եղբայրը՝ Ալֆոնսո I Ռազմիկը:

Ամուսնություն և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կինը՝ 1086 թվականից (Հակա) (1072, 1097 կամ 1098 թվականի հունիսի 6-ին), Ակվիտանիի և Հիլդեգարդ Բուրգունդսկի կոմսի՝ Գիլոմ VIII-ի աղջիկը։

Երեխաները՝ Պեդրոն (մահացել է 1104 թվականի փետրվարի 1-ին) Արագոնի և Նավարիի արքայազնը, 1098 թվականից ամուսնացած է եղել Էլ Սիդի աղջկա՝ Մարիա Ռոդրիգեսի (մահացել է 1104-1106 թվականների միջակայքում) հետ։

Իզաբելլան՝ (մահացել է 1104 թվականին)

Երկրորդ կինը՝ հնարավոր է Սավոյան արքայատոհմի կոմս Պերայի և Ագնեսայի աղջիկը՝ Բերտան, երեխաներ չեն ունեցել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #12096872X // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  2. Lundy D. R. The Peerage
  3. Crónica de San Juan de la Peña XVIII, p. 64.
  4. Crónica de San Juan de la Peña XVIII, p. 51.
  5. Ex Gestis Comitum Barcinonensium, RHGF XII, p. 378.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]