Պեդրո Լեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեդրո Լեոն
Pedro León Sánchez Gil
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Պեդրո Լեոն Սանչես Խիլ
Ազգությունը Իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 24, 1986(1986-11-24)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Մուլա, Մուրսիա Իսպանիա
Հասակ 182 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Էյբար
Համար 21
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2007 Իսպանիա Ռալ Մուրիսյա 68 (10)
2007-2008 Իսպանիա Լևանտե 24 (3)
2008-2009 Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ 33 (3)
2009-2010 Իսպանիա Խետաֆե 35 (8)
2010-2013 Իսպանիա Ռեալ Մադրիդ 6 (2)
2011-2013  Իսպանիա Խետաֆե 42 (4)
2013-2016 Իսպանիա Խետաֆե 93 (11)
2016-այժմ Իսպանիա Էյբար 16 (5)
Ազգային հավաքական
2007-2009 Իսպանիա Իսպանիա (մինչև 21)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Պեդրո Լեոն Սանչես Խիլ (իսպ.՝ Pedro León Sánchez Gil; նոյեմբերի 24, 1986(1986-11-24)[1], Մուլա, Մուրսիա, Իսպանիա, Մուլա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Էյբար» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդրո Լեոնի առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է «Ռեալ Մուրսիա», որի կազմում նա ընդգրկվել 17 տարեկանում։ Գաբի Կորեան՝ Մուրսիայի երիտասարդական թիմի մարզիչը, երիտասարդ ֆուտբոլիստի մոտ նկատել է այնպիսի որակ ինչպիսին է գնդակին լավ տիրապետումը։

2005 թվականի հունվարի 15-ին Պեդրո Լեոնը կատարել է իր դեբյուտը երկրորդ դիվիզիոնում՝ փոխարինման դուրս գալով «Լերիդա» ակումբի դեմ արագնա խաղի 77-րդ րոպեին։ 2004/05 մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը մասնակցել է 7 խաղի. երկրպագուների ուշադրությանն է արժանացել հադկապես «Սյուդատ դե Մուրսիա» ակումբի դեմ խաղում խփած գոլի շնորհիվ։ Մինչ 2006/07 մրցաշրջանը Պեդրոն տեղ է գարավել ակումբի հիմնական կազմում։

2007 թվականի հունվարին Պեդրո Լեոնը Ինյակի Սաեսի կողմից հրավիրվել է Իսպանիայի երիտասարդական հավաքական մասնակցելու անգլիացիների դեմ ընկերական խաղին։

2007 թվականի ամռանը Լեոն 2,5 միլիոն եվրոի պայմանագիր է կնքել «Լևանտե» ակումբի հետ։ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին նա 4 մրցաշրջանի համար պայմանագիր է կնքել «Վալյադոլիդ» ակումբի հետ։

2009 թվականի մարտի 29-ին Պեդրո Լեոնը կրկին հրավիրվել է երիտասարդական հավաքական՝ մասնակցելու Շվեդիայի դեմ ընկերական խաղին։

2009 թվականի օգոստոսի 26-ին Պեդրո Լեոնը հինգամյա պայմանագիր է կնքել «Խետաֆե» ակումբի հետ, որտեղ էլ անցկացրել է հաջորդ մրցաշրջանը։ Ըստ որոշ տվյալների՝ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել 4 ակումբներ՝ Միլանը, «Տոտտենհեմ Հոտսպուրը», [«[Մանչեսթեր Սիթի|Մանչեսթեր Սիթին]]» և «Սթոք Սիթին»[2]։

Հուլիսին հայտարարվել է, որ Պեդրո Լեոնը տեղափոխվում է Ռեալ։ Նոր կումբի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում Պեդրո Լեոնը անցկացրել է 14 խաղ և խփել 2 գոլ։

2013 թվականի հունիսի 4-ին հայտարարվել է որ ֆուտբոլիստը տեղափոխվել է «Խետաֆե»[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայրը՝ Լուիսի Լեոն Սանչեսը, պրոֆեսիոնալ հեծանվորդ է, ով բազմիցս հաղթել Իսպանիայի առաջնություններում և Տուր դե Ֆրանսի էտապներում։

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 18-ի դրությամբ[4]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Գոլ.փոխ Խաղեր Գոլեր Գոլ.փոխ Խաղեր Գոլեր Գոլ.փոխ Խաղեր Գոլեր Գոլ.փոխ
ԻսպանիաՌալ Մուրիսյա 2004-05 7 1 0 0 0 - 7 1
2005-06 30 2 2 0 - 32 2
2006-07 31 7 1 0 - 32 7
Ընդհանուր 68 10 3 0 - 71 10
Իսպանիա Լևանտե 2007-08 24 3 2 3 0 - 27 3 2
Ընդհանուր 24 3 2 3 0 - 27 3 2
Իսպանիա Վալյադոլիդ 2008-09 33 3 8 2 2 1 - 35 5 9
Ընդհանուր 33 3 8 2 2 1 - 35 5 9
Իսպանիա Խետաֆե 2009-10 35 8 9 7 1 2 - 42 9 11
Ընդհանուր 35 8 9 7 1 2 - 42 9 11
Իսպանիա Ռեալ Մադրիդ 2010-11 6 0 0 4 1 1 4 1 0 14 2 1
Ընդհանուր 6 0 0 4 1 1 4 1 0 14 2 1
Իսպանիա Խետաֆե 2011-12 16 2 4 0 0 0 - 16 2 4
2012-13 28 3 7 3 0 0 0 0 0 31 3 7
2013-14 37 7 5 3 0 0 - - - 40 7 5
2014-15 25 2 5 4 0 3 - - - 29 2 8
2015-16 17 1 2 2 1 0 - - - 19 2 2
Ընդհանուր 123 15 23 9 1 3 - - - 135 16 26
Ընդհանուր կարիերայի ընթացքում 289 39 42 31 5 7 4 1 0 324 45 49

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա Ռեալ Մադրիդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Манчестер Сити», «Тоттенхэм» и «Сток Сити» интересуются Педро Леоном
  3. "Мадрид" продал Педро Леона в "Хетафе"
  4. «Pedro León». Soccerway. Վերցված է 2014 թվականի հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]