Պեդրա Սելադա պետական պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Պեդրա Սելադա պետական պարկ
Parque Estadual da Pedra Selada
Lua na Pedra Selada.JPG
Տեսակազգային պարկ
ԵրկիրFlag of Brazil.svg Բրազիլիա
Հիմնվել է2012
Կոորդինատներ: 22°21′14.706000100005″ հվ. լ. 44°31′57.172800099994″ ամ. ե. / 22.35408500002777998° հս․. լ. 44.53254800002777358° ավ. ե. / 22.35408500002777998; 44.53254800002777358
Պեդրա Սելադա պետական պարկը գտնվում է Բրազիլիաում
Պեդրա Սելադա պետական պարկ
Պեդրա Սելադա պետական պարկը գտնվում է Երկիրում
Պեդրա Սելադա պետական պարկ

Պեդրա Սելադա պետական պարկ (պորտ.՝ Parque Estadual da Pedra Selada), պետական պարկ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդրա Սելադա պետական պարկը սփռված է Ռեզենդի և Իտատիա մունիցիպալիտետներում՝ Ռիո դե Ժանեյրո նահանգում։ Ունի շուրջ 8036 հա տարածք։ Պարկն այցելուներին հնարավորություն է ընձեռում օգտագործել տարածքը հանգստի, կրթության և հետազոտության համար, ինչպես նաև աջակցել գյուղական տնտեսությանը՝ զբոսաշրջությանն առնչվող բիզնեսներում[1]։ Պարկն անվանակոչվել է Պեդրա Սելադա լեռան անունով, որն ունի 1755 մ բարձրություն։ Լավ գծանշված արահետը տանում է դեպի գագաթ, որից երևում է 360 °-ի տեսարան՝ դեպի շրջակա երկիր։

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսականությունը ներառում է Ատլանտյան անտառի, Արաուկարիայի անտառների ու ալպյան մարգագետինների մնացորդներ։ Պետական պարկը կարևոր էկոլոգիական միջանցքի մի մասն է կազմում Իտատիա ազգային պարկի և մոտակա հանրային ու մասնավոր պահպանման միավորումների հետ, ինչը պաշտպանում է գետային աղբյուրները, որոնք սնվելով հարավարևելյան որոշ հիմնական գետերից, ինչպիսիք են՝ Պարանա և Պարաիբա դու Սուլ գետերը, նպաստում են այն լեռնաշղթայի պահպանմանը, որում գտնվում է Պեդրա Սելադան[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդրա Սելադա պետական պարկը ստեղծվել է 2012 թվականի հունիսի 15-ի 43․640 պետական հրամանագրով։ Նպատակն է պահպանել տեղական բույսերի և կենդանիների պոպուլյացիաները, ինչպես նաև չվող տեսակներին ապահովել ապաստաններով։ Դա Մանտիկեյրա լեռներում առաջին լիարժեք պաշտպանված պետական մակարդակով պահպանման միավորումն էր[1]։ Այն Մանտիկեյրա խճանկարի մի մասն է կազմում[2]։ Խորհրդատվական խորհուրդը ստեղծվել է 2014 թվականի օգոստոսի 15-ին[3]։ Կառավարման ծրագիրն ուժի մեջ է մտել 2014 թվականին[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]