Պեդրախա ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Պեդրախա ամրոց
Castillo de la Aragonesa
Castillo de Pedraja.jpg
Տեսակհնագիտական հուշարձան[1] և դղյակ
Վարչական միավորPiélagos?[1]
ԵրկիրԻսպանիա
Կառուցված13-րդ դար
ՊատվիրողԳարցիլասո 1-ին դե լա Վեգա
Կոորդինատներ: 43°27′16.930000100811″ հս․ լ. 3°55′45.76000010008″ ամ. ե. / 43.45470277780577817° հս․. լ. 3.9293777778055778° ավ. ե. / 43.45470277780577817; 3.9293777778055778
Castle of Pedraja Վիքիպահեստում


Պեդրախա ամրոց (իսպ.՝ Castillo de Pedraja), Հերկուլեսի ամրոց (իսպ.՝ Castillo de Hércules)[2] կամ Լիենկրեսի ամրոց (իսպ.՝ Castillo de Liencres) պաշտպանողական ոճի ամրոց է, որը գտնվում է Իսպանիայի Կանտաբրիա պրովինցիայի Լիենկրես բնակավայրի մոտ Լա Պիկոտա (թարգմանաբար նշանակում է «Անարգանքի սյուն»[3]) ժայռի վրա: Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից Պեդրախա ամրոց ընդգրկվել է Իսպանիայի պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանների ցանկի մեջ՝ RI-55-0000811 գրանցման համարի տակ:

Հավանաբար կառուցվել է 13-րդ դարում՝ Գարցիլասո 1-ին դե լա Վեգայի[4] պատվերով, որը դարձավ Վեգա ընտանիքի սեփականությունը:

Առաջին փաստաթուղթը, որում գրված էր ամրոցի գոյության մասին 1403 թվականի փաստաթուղթն է, որում գրված է, որ ամրոցը դառնում է Վեգայի վարչական և դատական կենտրոնը[5]:

Պեդրախա ամրոցը համարվում է արևելյան հատվածի՝ Աստուրիաս դե Սանտիլանայի, ամենամեծ պաշտպանողական կառույցը[6]:

19-րդ դարում ամրոցը լքվել է: Վերջին հիշատակությունը նրա մասին կատարել է պադրե Սոտան 1861 թվականին, որը նկարագրում էր նրա ավերվածությունների մասին: Այն իրենից ներկայացնում էր բավականի հզոր միջնադարյան պաշտպանողական կառույց՝ ամուր աշտարակով, որը բնորոշ էր Կանտաբրիայի մնացած այլ պաշտպանողական կառույցներին[7]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ճարտարապետությամ Պեդրախա ամրոցն իրենից ներկայացնում է հռոմեական և գոթական ոճերի խառնուրդին: Նա ուներ փոս 5 մ լայնությամբ և 2 մ բարձրությամբ, որը պաշտպանվում էր մոտավորապես 36 մ երկարություն ունեցող պարսպաշարով, որի մուտքը պաշտպանվում էր ուղղանկյուն հատակագիծ ունեցող աշտարակով: Ներկայումս պահպանվել է փոսի, պարսպաշարի և աշտարակի ավերակները: 2004 թվականին այն համարվել է հնագիտական վայր և գտնվում է պետության հսկողության տակ[8]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Monuments database — 2017.
  2. Decreto 80/2004, de 26 de agosto.
  3. VVAA; La España moderna, vol. 189, p.112. Ed. La España Moderna (1904).
  4. VVAA; Arte español. Vol. 5. El castillo de Liencres. Ed. Sociedad Amigos del Arte. Imp. B. Rodríguez (1921).
  5. VVAA; Arte español. Vol. 5. El castillo de Liencres. Ed. Sociedad Amigos del Arte. Imp. B. Rodríguez (1921).
  6. www.castillosnet.org (Última consulta: 17-agosto-2010).
  7. Muñoz Jiménez, José Miguel; Torres y castillos de la Cantabria medieval, p. 118. Ed. Ayuntamiento de Santander (1993).
  8. www.cantabria102municipios.com (Última consulta: 17-agosto-2010).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]