Կալեի պաշարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պա դը Կալեի պաշարումից)
Կալեի պաշարում
Թվականսեպտեմբերի 4, 1346օգոստոսի 3, 1347
Մասն էՀարյուրամյա պատերազմ
ՎայրԿալե, Ֆրանսիա
Արդյունքանգլիացիների հաղթանակ
Հակառակորդներ
Անգլիա Անգլիայի թագավորությունՖրանսիա Ֆրանսիայի թագավորություն
Հրամանատարներ
Էդուարդ IIIԺան դե Վիեն
Կողմերի ուժեր
34,0007000-8000
Ռազմական կորուստներ
անհայտանհայտ
Ընդհանուր կորուստներ

Կալեի պաշարում (ֆր.՝ Siège de Calais, անգլ.՝ Siege of Calais), անգլիացի զինվորների կողմից ֆրանսիական Կալե նավահանգստի գրավումը 1346-1347 թվականներին՝ Հարյուրամյա պատերազմի ընթացքում։

Անգլիական զորքերի հրամանատարն էր հանրահայտ զորավար Էդուարդ III-ը, իսկ Ֆրանսիայի թագավորության բանակը զեկավարում էր Ժան դե Վիենը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլյոյսեի ճակատամարտում ֆրանսիական նավատորմի ջախջախումից հետո Էդուարդ III-ը արշավանքներ կազմակերպեց դեպի Նորմանդիա, որոնք ավարտվեցին 1346 թվականին Կրեսեի ճակատամարտում անգլիացիների հաղթանակով։ Ֆրանսիայում այդ ժամանակ Էդուարդի բանակը օգնություն և զորավիգ ուժ խնդրեց Ֆլանդրիայից և այդ պատճառով նրա զինվորները տեղափոխվեցին երկրի հյուսիս։ Անգլիական նավերը թողեցին Նորմանդիան և վերադարձան տուն։ Անգլիական բանակը ամրացված նավահանգստի կարիք ուներ, որտեղ նրա բանակը կարող էր համալրվել։

Կալեն միանգամայն հարմար էր Էդուարդի նպատակներին։ Քաղաքը ուներ կրկնակի բերդապարիսպներ և ամրակուռ քաղաքային պարիսպներ՝ կառուցված հարյուր տարի առաջ։ Կալեն կարևորագույն նպատակակետ էր, որի միջոցով Էդուարդը կարող էր ապահովել վերահսկողություն Լա Մանշում։

Պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդի զինվորները Կալեին մոտեցել են 1346 թվականի սեպտեմբերին։ Քաղաքի զանգվածային ամրապնդումը չի կարող լինել հեշտ հաղթահարելի։ Էդուարդը օգնություն էր ստանում Անգլիայից և Ֆլանդրիայից։ Ֆիլիպ VI-ը չի կարողացել կանխել Անգլիայից զինամթերքի մատակարարումը։

Նոյեմբերին անգլիացիները սկսեցին քաղաքի թնդակոծումը, որին հաջորդեց զինվորների կողմից բերդաքաղաքի պարիսպների ապաստակումը՝ աստիճանների միջոցով։ Սակայն այդպես էլ անգլիացիները չկարողացան հասնել առավելության։ Հուսահատված Էդուարդը ընդհատել է հարձակումը և պաշարման անցել միայն 1347 թվականին։ Այնուամենայնիվ, Ֆիլիպ թագավորը շարունակեց զորավառժություններ անցկացնել անգլիական դիրքերի մոտակայքում։ Ֆրանսիացիները չկարողացան դուրս մղել անգլիական ուժերին։

Օգոստոսի 1-ին քաղաքում վառվել են ազդանշանային լույսերը, որոնք տեղեկացնում էին անգլիացիներին, որ քաղաքի բնակիչները պատրաստ են հանձնվել։ Նախկինում Էդուարդը առաջարկել էր դադարեցնել պաշարումը այն դեպքում, երբ նրան կբերեին Կալեի քաղաքային դարպասների բանալիները, ինչպես նաև քաղաքի վեց ղեկավարներին մահապատժի ենթարկելու իրավունքը։ Նրա պայմանը կատարվել է, սակայն խորհրդականները և նրա կինը համոզել են արքային, որպեսզի նա չխնայի Կալեի բնակիչներին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jaques, Tony (2007). Dictionary of Battles and Sieges. Greenwood Publishing Group. ISBN 978-0-313-33537-2.
  • Davis, Paul K. (2001). Besieged: 100 Great Sieges from Jericho to Sarajevo. Oxford University Press. ISBN 0-19-521930-9.
  • Lambert, Craig L. (2011). "Edward III’s siege of Calais: A reappraisal". Journal of Medieval History (Elsevier) 37 (3)։ 231–342