Պարսամ Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պարսամ Սիմոնյան
Ծնվել է1911
ԾննդավայրՎաղարշապատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1985
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ«Կովկասի պաշտպանության համար» մեդալ Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ և Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար»
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն և Հայաստանի նկարիչների միություն

Պարսամ Հունանի Սիմոնյան (1911, Վաղարշապատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1985), հայ նկարիչ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1970): Հայաստանի նկարիչների միության (1936) և ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1939): Հայրենական մեծ պատերազմի մասնակից:

Նկարիչ Վարդան Սիմոնյանի հայրն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսամ Սիմոնյանը ծնվել է 1911 թվականին, Վաղարշապատում: 1930 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստի ուսումնարան, 1931 թվականին ընդունվել և 1935 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, 1935 թվականին (Ս. Գերասիմովի, Ֆավորսկու և Վոլկովի արհեստանոց):

Հայրենական մեծ պատերազմի մասնակից է[1]: 1964 թվականին ԽՍՀՄ տնտեսական նվաճումների ցուցահանդեսում նախագծել է ՀԽՍՀ տաղավարը: 1954 թվականին Վենետիկի բիենալեում ներկայացվել է վարպետի 2 կտավները: Սիմոնյանի աշխատանքներից ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]: Սիմոնյանի գործերից շատերը ձեռք են բերել Սարատովի, Վոլգոգրադի, Խարկովի պատկերասրահները և մասնավոր այլ հավաքորդներ:

Սիմոնյանը մասնակցել է հանրապետական տարբեր ցուցահանդեսների[3][4]:

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1970)
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ
  • «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]