Պարսամ Ասորի
| Պարսամ Ասորի | |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Տիտղոս | հոգևորական |
| Ծնվել է | 1443 |
| Մահացել է | 1557 |
| Մահվան վայր | Վաղարշապատ |
| Ազգություն | ասորի |
| Հոգևոր աստիճան | վարդապետ |
Պարսամ վարդապետ (1443 - 1557, Վաղարշապատ), գիտնական, ուղղափառ եկեղեցու հոգևորական, ազգությամբ ասորի, հեղինակել է բազմաթիվ գրքեր, մեծ հետք է թողել ուշ միջնադարյան ուղղափառ եկեղեցու պատմության մեջ[1]։ Նրա մասին տեղեկություններ կան ձեռագիր մատյաններում։
Հայտնի է, որ 1443 թվականին սեպտեմբերին, Վարագա սուրբ Խաչի տոնին նվիրված Ս. Էջմիածնում պատարագը մատուցելու պատիվը տրված էր Պարսամ վարդապետին[2] Մահացել է Վաղարշապատում։ Հայոց Ստեփաննոս Ե Սալմաստեցի կաթողիկոսի (1545-1567) Բարսեղ Գ աթոռակալի կարգադրությամբ Պարսամ վարդապետին ամփոփել են Վաղարշապատ քաղաքի Ս. Գայանեի վանքին կից գերեզմանատանը։ Նրա գերեզմանի վրա եղել է տապանաքար՝ չափածո արձանագրությամբ, որն անհետացել է թուրք-պարսկական պատերազմների ընթացքում (17-18-րդ դդ.): Պարզվում է, որ այս տապանագիրը Սուրբ Գայանեի տարածքում պահպանված վաղագույնն է, քանի որ վիմական հիշատակագրություններն այստեղ սկսվում են միայն 18-րդ դարից[3]։
Պարսամ կրոնավորին նվիրված սրբավայրեր կան Փոքր Հայքում, Մալաթիայում, Ելիզավետպոլի գավառում։ Խարբերդի տարածքում գտնվող ուղղափառ ասորիների Ս. Պասամէի վանքի հողն էլ օգտագործել են ամեն տեսակ ցավից ազատվելու համար[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ս․Ադամյան, Տապանագիր՝ Պարսամ վարդապետի, Մերձավոր Արևելք, Երևան, 2019։.
- ↑ Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2000, էջ 85-88։.
- ↑ Ա. Հարությունյան, Վաղարշապատ. Վանքերն ու վիմական արձանագրությունները, Էջմիածին, 2016։.
- ↑ Յ. Մանանդեան, Հր. Աճառեան, Հայոց նոր վկաներ (1155-1843) , Վաղարշապատ, 1903, էջ 117։.