Վարագա սուրբ Խաչ եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)


Վարագա սուրբ Խաչ եկեղեցի
Եկեղեցի
ՏեղադրությունՖրանսիա, Առնուվիլ լե Գոնես
Eglise apostolique arménienne Sainte-Croix-de-Varak, 31-33, rue Saint-Just, Arnouville-lès-Gonesse, 95400, France
ԱշխարհԵվրոպա
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ճարտարապետ(ներ)Արմեն Աոփյան
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ1931

Վարագա Սուրբ Խաչ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Ֆրանսիայի Առնուվիլ լե Գոնես քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարագա Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1931 թվականին բարերար Արմենակ Համբարձումյանի նվիրած հողատարածքի վրա։ Եկեղեցու շինարարության թույլտվությունը եղել է 1931 թվականի հուլիսի 23-ին։ Եկեղեցու առաջին քարը դրել է եպիսկոպոս Վռամշապուհ Կիբարիանը 1931 թվականի օգոստոսի 2-ին։ Եկեղեցու առաջին քահանան եղել է Հայր Հուսիկ Ադամյանը։ Եկեղեցին ունի հայկական ոճով ութանկյուն աշտարակավոր գմբեթ[1]։ Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Հարություն քահանա Տաշճյանը[2]։

Եկեղեցու ճարտարապետն է Արմեն Աոփյանը։

Եկեղեցու բակում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վարագա Սուրբ Խաչ եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
  2. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Առնուվիլ լե Գոնեսի քաղաքապետին
  3. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար(չաշխատող հղում)