Պարույր Բադալյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարույր Բադալյանց
Ծնվել է1923
Մահացել է1992
ԿրթությունԱրդբեջանի պետական նավթային ակադեմիա և Ադրբեջանի տեխնիկական համալսարան
ԱշխատավայրԵրևաննախագիծ

Պարույր Սիմոնի Բադալյանց (1923 - 1992), հայ ճարտարապետ։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ[1]։ «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն (1968-1973)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին ավարտել է Ադրբեջանի արդյունաբերական ինստիտուտը։ 1952-1957 թվականներին եղել է Բաքվի գլխավոր ճարտարապետի տեղակալ, 1959-1964 թվականներին Ռյազանի շրջանում՝ ճարտարապետների միության նախագահ։ 1968-1973 թվականներին ղեկավարել է «Երևաննախագիծ» ինստիտուտը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռյազան քաղաքի գլխավոր հատակագիծ
  • Պարասրահներ Մինսկում, Ռյազանում
  • Ստալինի պողոտայի կառուցապատումը Բաքվում
  • Երևանի Հարավ-արևմտյան թաղամասի 2-րդ միկրոշրջանի կառուցապատում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևաննախագիծ 50, 1958-2008 թվականներ, Երևան, 2008, էջ 9։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Члены союза». uaa.am (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.(չաշխատող հղում)