Պատրիս Աբանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրիս Աբանդա
Քաղաքացիությունը  Կամերուն
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 3, 1978(1978-08-03)[1][2] (45 տարեկան)
Ծննդավայր Յաունդե, Կամերուն
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ[3]
Դիրք կենտրոնական պաշտպան

Պատրիս Աբանդա Էտոնգ (ֆր.՝ Patrice Abanda Etong, օգոստոսի 3, 1978(1978-08-03)[1][2], Յաունդե, Կամերուն), կամերունցի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է եկել Կամերունի հավաքականում։ 1998 Ֆրանսիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից, 2000 թվականին՝ Օլիմպիական չեմպիոն։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրիսն սկսել է իր ֆուտբոլային կարիերան «Տոններ» ֆուտբոլային ակումբում 1995 թվականին իր հայրենի Յաունդե քաղաքում։ Երեք տարի անց Աբանդան տեղափոխվել է հունական «Ապոլլոն» ակումբ, որը մասնակցում էր Հունաստանի լիգային։

2000 թվականին Պատրիկը պայմանագիր է կնքել չեխական «Սպարտա»-ի հետ։ 2000-2001 թվականներին կամերունցի ֆուտբոլիստը 10 խաղ է անցկացրել Չեխիայի ֆուտբոլի առաջնությունում, ապա 2001-2003 թվականներին եղել է «Սպարտա»յի պահեստային թիմի անդամ։ 2002 թ. Մարտի 12-ը Չեմպիոնների լիգայում անց է կացրել իր առաջին հանդիպումը` խաղալով «Ռեալ Մադրիդի» հետ հանդիպմանը[4]։ 2003/04 մրցաշրջանում հիմնական կազմում մասնակցել է մեկ խաղի, որից հետո տեղափոխվել է «Դրնովիցե», որի կազմում 12 հանդիպման մասնակցելուց հետո միացել է «Տեպլիցե» ակումբին։

2006 թվականին Պատրիկը տեղափոխվել է ալբանական «Բեսա» ակումբ, որի կազմում մասնակցել է 29 հանդիպման։ 2006/07 մրցաշրջանի ավարտից հետո Աբանդան ավարտել է իր կարիերան։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Կամերունի ազգային հավաքականի մարզիչ Կլոդ Լե Ռուան ընդգրկում է Պատրիսին Ֆրանսիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության հայտում։ Աբանան չի մասնակցում առաջնության որևէ խաղի, իսկ իր թիմը խմբային փուլից հետո դուրս է մնում պայքարից։

2000 թվականին Սիդնեյում կայացած Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Պատրիսը խաղացել է Կամերունի օլիմպիական թիմի կազմում։ Նա մասնակցել է կամերունցիների անցկացրած բոլոր 6 հանդիպումներին, այդ թվում` իսպանացիների դեմ հանդիպմանը, որը կամերունցիները հաղթել են տուգանային հարվածներով[5]։

Աբանդան խաղացել է ազգային հավաքականում` 2002 և 2006 թվականների Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերում։ Ընդհանուր առմամբ, 9 խաղ է անցկացրել ազգային հավաքականի կազմում և դարձել մեկ գոլի հեղինակ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամերուն (օլիմպ.)
  • Օլիմպիական չեմպիոն (1)։ 2000
Սպարտա (Պրահա)
  • Չեխիայի ֆուտբոլի առաջնություն (1)։ 2000/01

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Olympedia — 2006.
  4. «Реал» — «Спарта» 3:0
  5. «Испания — Камерун 2:2 по пен. 3:5». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]