Պատրիսիա Նորիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պատրիսիա Նորիս
Ծնվել էմարտի 22, 1931(1931-03-22)[1]
ԾննդավայրԱՄՆ
Մահացել էփետրվարի 20, 2015(2015-02-20)[1] (83 տարեկանում)
Մահվան վայրWestlake Village, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհագուստի ձևավորող և production designer
Պարգևներ և
մրցանակներ
Էմմի

Պատրիսիա Նորիս (անգլ.՝ Patricia Norris,մարտի 22, 1931(1931-03-22)[1], ԱՄՆ - փետրվարի 20, 2015(2015-02-20)[1], Westlake Village, ԱՄՆ), ամերիկացի հագուստի դիզայներ և գեղարվեստական ղեկավար, Էմմի մրցանակի դափնեկիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրիսիա Նորիսի առաջին աշխատանքը որպես կոստյումների դիզայներ եղել է «Հանգուցյալ Լիզ» ֆիլմի հանդերձները, (1971): 1970-ից 1980-ական թվականներին նա ստեղծել է հագուստներ «Ժպիտ» (1975), «Միայնակ այծեղջյուր» (1977), «Երկնային օրեր» (1978), «Վիկտոր֊Վիկտորիա»(1982) և «Սպիով դեմք» (1983) ֆիլմերի համար: 1980 թվականին առաջին անգամ համագործակցել է ռեժիսոր Դեյվիդ Լինչի հետ և ստեղծել հագուստներ նրա «Մարդ-Փիղ» ֆիլմի համար: Նրանց հաջորդ համագործակցությունը եղել է «Կապույտ թավիշ» ֆիլմը, որտեղ Նորիսը աշխատել է ոչ միայն որպես զգեստների դիզայներ, այլև արտադրության դիզայներ: Նորիսը աշխատել է Դեյվիդ Լինչի հետ մինչև 1999 թվականը, նրանց վերջին համատեղ նախագիծը «Պարզ պատմություն» ֆիլմն էր:

Մրցանակներ և անվանակոչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979- Հագուստի լավագույն դիզայներ «Երկնային օրեր» ֆիլմի համար
  • 1981- Հագուստի լավագույն դիզայներ «Մարդ-Փիղ» ֆիլմի համար
  • 1983- Հագուստի լավագույն դիզայներ «Վիկտոր֊Վիկտորիա» ֆիլմի համար
  • 1985- Հագուստի լավագույն դիզայներ «2010 թվական, շփման տարի» ֆիլմի համար
  • 1989- Հագուստի լավագույն դիզայներ «Մայրամուտ» ֆիլմի համար

Սատուրն մրցանակաբաշխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979- Հագուստի լավագույն դիզայներ «Միայնակ այծեղջյուր» ֆիլմի համար
  • 1985- Հագուստի լավագույն դիզայներ «2010 թվական, շփման տարի » ֆիլմի համար

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990- Յուրահատուկ զգեստների ձևավորում «Թվին պիկս» սերիալի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Person Profile // Internet Movie Database — 1990.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]