Պատվեր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատվեր
ռուս.՝ Заказ
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թեմապատվիրված սպանություն
Թվական2005
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎերա Գլագոլևա
ՊրոդյուսերԱլեքսանդր Ֆրանսկևիչ-Լայե
Սցենարի հեղինակՎերա Գլագոլևա
ԴերակատարներՆատալյա Վդովինա, Ալեքսանդր Բալուև և Լարիսա Գուզեևա
ՕպերատորԱլեքսանդր Նոսովսկի
ԵրաժշտությունՍերգեյ Բանևիչ
Տևողություն82 րոպե

«Պատվեր» (ռուս.՝ «Заказ»), 2005 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վերա Գլագոլևան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննան սիրում էր իր ամուսնուն, բայց նա լքում է նրան։ Երիտասարդ կնոջ մոտ դեպրեսիա է սկսվում, և նա սկսում է մտածել ինքնասպանության մասին։ Մի օր նա դառնում է դժբախտ պատահարի վկա։ Նրա նոր ծանոթ Օլեգը հանգստացնում է նրան, բայց Աննային թվում է, որ նա ինչ-որ կապ ունի այդ միջադեպի հետ։ Ենթադրությունը վերածվում է վստահության, երբ Աննան կրկին դառնում է սպանության վկա, և կրկին կողքին հայտնվում է Օլեգը։ Մտածելով, որ նա մարդասպան է, Աննան հետևում է նրան, գնում նրա տուն և պատվիրում է իր սպանությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Նատալյա Վդովինա Աննա Աննա
Ալեքսանդր Բալուև Օլեգ Օլեգ
Լարիսա Գուզեևա Գալյա, Աննայի ընկերուհին Գալյա, Աննայի ընկերուհին
Վլադիմիր Ստերժակով Նաթան Նաթան
Օլեգ Ցարյով Ալեքսանդր Ալեքսանդր
Աննա Նոսատովա Լենա Լենա
Ալեքսանդր Յակովլև ամառանոցի տերը ամառանոցի տերը

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ռեժիսորական աշխատանքից 15 տարի անց («Կոտրված լույս», պատմություններ դերասանների մասին, որոնք Միության փլուզումից հետո չեն կարողանում աշխատանք գտնել) Վերա Գլագոլևան կրկին դիմել է ռեժիսուրային[1]։ Սցենարը առաջարկել է Սերգեյ Աշկենազին։ Վերան նկարահանվել է նրա սցենարով ստեղծված «Ես ինքս» ֆիլմում։ Չնայած սցենարիստը կարծում էր, որ ֆիլմում պետք է խաղա ինքը՝ Վերան, նա որպես գլխավոր դերակատար հրավիրել է Նատալյա Վդովինային[2]։ Տղամարդու գլխավոր դերում նկարահանվել է Ալեքսանդր Բալուևը, որին ռեժիսորը համարում է իր թալիսմանը. դերասանը նկարահանվել է նրա բոլոր ֆիլմերում, և նրանք գործընկերներ են եղել «Մարոսեյկա, 12» և «Ժառանգորդուհիները» սերիալներում[3]։

«Сны» երգը, որը հնչում է ֆիլմում, Վերա Գլագոլևայի խնդրանքով գրել է Ալեքսանդր Ռոզենբաումը, ում հետ նա ընկերացել է «Ֆորտ Բոյար» խաղի ժամանակ, որտեղ Վերան հանդես է եկել նրա թիմում[4]։ Երգի գործիքավորումը կատարել է Art Ceilidh (Արտ Քեյլի) խումբ։

Ֆիլմը նկարահանվել է ՏՎՑ հեռուստաալիքի պատվերով և ներկայացվել է «Կինոտավրում» և Մոսկվայի միջազգային կինոփառատոնում, սակայն փառատոնային մրցանակներ չի ստացել[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 – Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների 3-րդ միջազգային կինոփառատոն Վլադիվոստոկում – հանդիսատեսի համակրանքի մրցանակ[5],
  • 2005 – «Ամուրյան աշուն» կինոփառատոն Բլագովեշչենսկում – Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակ (Ալեքսանդր Նոսովսկի)[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Шесть режиссёрских опытов Веры Глаголевой». Комсомольская правда. 6 августа 2013. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
  2. «Сама себе режиссёр. Вера Глаголева закончила съёмки своего нового фильма». Российская газета. 13 июля 2006. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
  3. «Актриса Вера Глаголева представила в Воронеже свой фильм по Тургеневу «Две женщины»». Slovosti.ru. 11 января 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
  4. «Вера Глаголева: «Обида на Родиона Нахапетова осталась»». Факты и комментарии. 30 июля 2008. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
  5. «Режиссёр Вера Глаголева: для меня очень почётно открывать фестиваль «Меридианы Тихого» своим новым фильмом». ДВ-РОСС. 14 сентября 2014. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  6. «Вера Глаголева: «Люди разучились смотреть кино про высокие чувства»». Амурская правда. 20 сентября 2014. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]