Պավել Սերգիև
Արտաքին տեսք
Պավել Սերգիև | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | փետրվարի 9, 1951 (73 տարեկան) |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պավել Սերգիև (ռուս.՝ Па́вел Арте́мьевич Се́ргиев, փետրվարի 9, 1951), ռուսական դիվանագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1973)։ Տիրապետում է անգլերեն, իսպաներեն և չինարեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1973 թվականից։
- 1973-1974 թվականներին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ին առընթեր ԽՍՀՄ մշտական ներկայացուցչության աշխատակից։
- 1976-1980 թվականներին՝ Չինաստանում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
- 1982-1987 թվականներին՝ Մեքսիկայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
- 1991-1995 թվականներին՝ Կուբայում ԽՍՀՄ-ի, Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։
- 1998-2002 թվականներին՝ Սանտյագո դե Կուբաում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս։
- 2003-2007 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ լատինամերիկյան դեպարտամենտի գլխավոր խորհրդական։
- 2007 թվականի հուլիսի 27-ից-2011 թվականի փետրվարի 21-ը՝ Գայանայում, Սենտ Վինսենտում և Գրենադինում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[1][2][3][4]։
- 2007 թվականի հոկտեմբերի 24-ից-2011 թվականի փետրվարի 21-ը՝ Տրինիդադ և Տոբագոյում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[4][5]։
- 2008 թվականի օգոստոսի 27-ից-2011 թվականի փետրվարի 21-ը՝ Բարբադոսում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[4][6]։
- 2011 թվականի փետրվարի 21-ից-2016 թվականի օգոստոսի 17-ը՝ Կոլումբիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[7]։
Ամուսնացած է։ Ունի երկու դուստր։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 30 տարվա Անթերի ծառայության համար շքանշան (2011 թվականի մարտի 6)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[8]։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2003 թվականի ապրիլի 2)[9]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2009 թվականի հուլիսի 14)[10]
- Արտակարգ և լիազոր դեսպան (2015 թվականի հուլիսի 21)[11]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Указ Президента Российской Федерации от 27.07.2007 № 979 «О назначении Сергиева П.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Кооперативной Республике Гайана»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 27.07.2007 № 980 «О назначении Сергиева П.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Сент-Винсенте и Гренадинах по совместительству»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 27.07.2007 № 981 «О назначении Сергиева П.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Гренаде по совместительству»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Указ Президента Российской Федерации от 21.02.2011 № 206 «О Сергиеве П.А.»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 24.10.2007 № 1411 «О назначении Сергиева П.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Тринидад и Тобаго по совместительству»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 27.08.2008 № 1269 «О назначении Сергиева П.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Барбадосе по совместительству»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 21.02.2011 г. № 208 «О назначении Сергиева П. А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Колумбии»
- ↑ Указ Президента Российской Федерации от 06.03.2011 № 280 «О награждении государственными наградами Российской Федерации»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 02.04.2003 г. № 392 "О присвоении дипломатических рангов"
- ↑ Указ Президента Российской Федерации от 14.07.2009 г. № 806 "О присвоении дипломатических рангов"
- ↑ Указ Президента Российской Федерации от 21.06.2015 г. № 376 "О присвоении дипломатических рангов"