Պավել Չեպլակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Չեպլակ
Paweł Cieplak
Լեհաստան Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ստանձնեց պաշտոնը՝2017
Ծննդյան օր՝ հունիսի 29, 1966
Ծննդավայր՝Վարշավա
Ամուսին ՝ամուրի

Պավել Չեպլակ (լեհ.՝ Paweł Cieplak), հունիսի 29, 1966, Վարշավա, պատմաբան, քաղաքական գործիչ, Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1966 թվականի հունիսի 29-ին Լեհաստանի մայաքաղաքում։ 1992 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանը[1], ստացել պատմության մագիստրոսի աստիճան։

1991-1996 թվականներին եղել է Լեհաստանի Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչություն խորհրդական, փորձագետ, այնուհետև՝ ավագ փորձագետ, 1996-1998 թվականներին՝ Ռիգայում Լեհաստանի դեսպանություն առաջին քարտուղար, դեսպանի տեղակալ։ Այնուհետև 1998-2001 թվականներին նշանակվել է Վիլնյուսում Լեհաստանի դեսպանության խորհրդական, առաջին խորհրդական, դեսպանի տեղակալ։ Եղել է Լեհաստանի Արտաքին գործերի նախարարության նախարար-խորհրդական, ապա՝ խորհրդական։ 2007-2009 թվականին Ալմաթիում նշանակվել է Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան[2], նախարար-խորհրդական[3][4]։ 2010-2011 թվականներին եղել է Լեհաստանի Արտաքին գործերի նախարարության կադրերի բաժնի նախարարի խորհրդական, իսկ 2011-2013 թվականներին՝ Լեհաստանի Արտաքին գործերի նախարարության արևելքի վարչություն նախարարի խորհրդական և Ռուսաստանի Դաշնության բաժնի ղեկավար։ 2014-2015 թվականներին զբաղեցրել է արտասահմանում լեհական համայնքի և լեհերի հետ համագործակցության վարչության նախարար-խորհրդականի պաշտոնը։ 2015-2017 թվականներին՝ արևելքի վարչության նախարարի խորհրդական, Միջին Ասիայի բաժնի ղեկավար։ 2017 թվականին նշանակվել է Հայաստանում Լեհաստանի դեսպան[5]։

Պատվոգրեր և շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեհաստանի Արտաքին գործերի նախարար Անջեյ Օլեխովսկիի պատվոգիր (1994)
  • Մեծ դուքս Գեդեմինասի 4-րդ աստիճանի խաչի շքանշան (1999)
  • Լիտվայի Հանրապետության պատվո շքանշան (2003)
  • Լեհաստանի Արտաքին գործերի փոխնախարարի պատվոգիր (2015)
  • Ղազախստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի պատվո դիպլոմ (2008)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Назначен новый посол Польши в Армении». golosarmenii.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  2. «ЮКО с рабочим визитом посетил посол Польши в Казахстане Павел Чеплак». Zakon.kz (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  3. «Պավել Չեպլակը նշանակվել է Հայաստանում Լեհաստանի դեսպան». news.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  4. Частичка Польши в Усть-Каменогорске
  5. «Պավել Չեպլակը նշանակվել է Հայաստանում Լեհաստանի դեսպան». news.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]