Պավել Բայդեբուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Բայդեբուրա
Ծնվել էփետրվարի 16 (մարտի 1), 1901
ԾննդավայրՆերուբայկա, Նովոարխանգելսկի շրջան, Ուկրաինա
Վախճանվել էհունվարի 26, 1985(1985-01-26) (83 տարեկան)
Վախճանի վայրԴոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանMushketovo cemetery
Մասնագիտությունգրող և լրագրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԽարկովի կոմունիստական համալսարան
Ժանրերպատմվածք
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան
 Pavel Baidebura Վիքիպահեստում

Պավել Բայդեբուրա (ուկրաիներեն՝ Павло́ Андрі́йович Байдебу́ра, փետրվարի 16 (մարտի 1), 1901, Ներուբայկա, Նովոարխանգելսկի շրջան, Ուկրաինա - հունվարի 26, 1985(1985-01-26), Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի գրող։ Ուկրաինայի գրողների միության Դոնեցկի կազմակերպության նախագահ (1944-1958, 1965-1968)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Բայդեբուրան ծնվել է 1901 թվականին Կիրովոգրադի մարզի Ներուբայկա գյուղում, գյուղացու ընտանիքում[1]։ 1920-ական թվականներին տեղափոխվել է Դոնբաս։ 1922-1924 թվականներին մասնակցել է քաղաքացիական պատերազմին, աշխատել է «Կրասնոդոն» № 2 հանքում։ Դոնեցկի թերթերում հրապարակել է բանաստեղծություններ ու պատմվածքներ։

1927-1930 թվականներին սովորել է Խարկովի կոմունիստական համալսարանում, այնուհետև տեղափոխվել է Ալչևսկ։ Եղել է «Խարկովի պրոլետար» թերթի բաժնի պետը, Ուկրաինայի գրողների միության Խարկովի կազմակերպության քարտուղարը, «Արվեստ և մշակույթ» հանրապետական հրատարակչության խմբագիր, «Հանքարդյունաբերողները» հանքավայրերի մասին թերթի խմբագիր։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է ռազմաճակատ, թղթակցել է «Հայրենի դրոշը» թերթին։ Հետպատերազմյա ժամանակաշրջանում շուրջ 20 տարի գլխավորել է Ուկրաինայի գրողների միության Դոնեցկի կազմակերպությունը։ 30 գրքերի հեղինակ է։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1985 թվականի հունվարի 26-ին։ Թաղված է Դոնեցկի Մուշկետովյան գերեզմանատանը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ժողովուրդների բարեկամության» շքանշան
  • «Պատվո նշան», շքանշան
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • «Դոնեցկի պատվավոր քաղաքացի», 1976

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Բայդեբուրայի հուշատախտակը Դոնեցկում
  • Դոնեցկի փողոցներից մեկն անվանվել է Պավել Բայդեբուրայի անունով
  • Պավել Բայդեբուրայի անունով կա գրական մրցանակ[1]
  • Դոնեցկի այն շենքի պատին, որտեղ Պավել Բայդեբուրան ապրել է 1948-1971 թվականներին, փակցված է նրա հուշատախտակը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Байдебура П. А. Кривою дорогою .Оповiдання та повiстi. - Сталiно: Сталiно-Донбас, 1959.
  • Байдебура П. А. Вогонь землі : Роман, оповідання / П. А. Байдебура; Вступ. ст. Є. Волошка, Худож. В. С. Шендель. - Донецьк : Донбас, 1981. - 350 с. : іл. - (Б-ка «Заграва»)
  • Байдебура П. ВИБРАНІ ТВОРИ. СПОГАДИ ПИСЬМЕННИКА. ДОСЛІДЖЕННЯ ТВОРЧОСТІ. - ДОНЕЦЬК: СХІДНИЙ ВИДАВНИЧИЙ ДІМ, 2001 . - 219 С. - 966-7804-09-7
  • Байдебура П. А. Зелене полум’я : Оповідання та повісті / Павло Байдебура; Післямова А. Клоччя . - Донецьк : Донбас, 1970. - 280 с.
  • Байдебура П. А. На оновленій землі / П. А. Байдебура. - К. : Держ. літ. вид-во, 1938. - 34 с. - 0,65 грн.
  • Байдебура П. Искры гнева : Роман. Рассказы / Павел Байдебура; Авториз. пер. с укр. В. Ямпольского. - М.: Сов. писатель, 1980 . - 431 с.
  • Байдебура П. А. Зустріч : Повість та оповідання / П. А. Байдебура. - К.: Дніпро, 1969. - 272 с.
  • Байдебура П. А. Його романтика : Оповідання / П. А. Байдебура. - Донецьк: Дон. кн. вид-во, 1963. - 170 с.
  • Байдебура П. А. Іскри гніву; Фортеця : Повісті / П. А. Байдебура. - К. : Рад. письменник, 1974. - 282 с.
  • Байдебура П. Утренние зарницы : Рассказы / П. Байдебура; Пер. с укр. В. А. Ямпольского. - Донецк: Донбасс, 1989 . - 140 с. - 5-7740-0101-6
  • Байдебура П. А. Таємниця степового шурфу : Для серед. шк. віку : Повість / П. А. Байдубура; Передм. В. Соколов, Іл. О. Губов . - К. : Веселка, 1976. - 142 с. : іл.
  • Байдебура П. А. Вогонь землі: Роман, оповідання / П. А. Байдебура; Худож. О.І. Ніколаєць. - К.: Дніпро, 1979 . - 494 с. : іл. - (Б-ка «Заграва»). - 2.10.
  • Байдебура П. А. На степовому розгоні : Повісті / П. А. Байдебура; Іл. А.І. Глущенко. - Донецьк: Донбас, 1976 . - 311 с. : іл. - 0,69 грн.
  • Байдебура П. Так буде: Оповідання / П. Байдебура // Донеччино моя! Антологія творів майстрів худож. слова Донбасу . 2007 . 463 с. - С.75-81.
  • Байдебура П. А. Малий Тимко [ Текст ] : [оповідання та біогр. довідка] / П. А. Байдебура // Весна Победы : писатели и поэты Донбасса о Великой Отечественной войне. 2010. 431 с. - С. 52-57

Պավել Բայդեբուրան հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիմանկարը։ Ուկրաինական պատմվածքներ, Ե. Սովետական գրող, էջ 10-20։ Թարգմ.՝ Գ. Ֆերեշեթյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Романько, Валерий Иванович Література донецького краю. — Донецк: Донбасс, 2006. — С. 66. — 500 экз. — ISBN 966-107-15-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Павло Андрійович Байдебура». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.(ուկր.)
  • Байдебура Павло Андрійович (о нём) на вики-портале ОУНБ им. Д.И. Чижевского (ուկր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Բայդեբուրա» հոդվածին։