Պավել Աբանկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավել Աբանկին
սեպտեմբերի 18, 1902(1902-09-18) - օգոստոսի 15, 1965(1965-08-15)[1] (62 տարեկանում)
ԾննդավայրQ16682429?, Q4140527?, Սասովսկի շրջան, Ռուսաստան
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Կոչումծովակալ
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան և Ուշակովի շքանշան

Պավել Սերգեյի Աբանկին (ռուս.՝ Па́вел Серге́евич Аба́нькин, սեպտեմբերի 18, 1902(1902-09-18), Q16682429?, Q4140527?, Սասովսկի շրջան, Ռուսաստան - օգոստոսի 15, 1965(1965-08-15)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռազմածովային գործիչ, ադմիրալ (1951)։ Դիսիդենտ Վիտոլդ Աբանկինի հորեղբայրը[2]: ԽՄԿԿ անդամ (1920):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականից աշխատել է Դոնի Ռոստովի նավահանգիստում, ուսանում է ծովագնացության վարժարանի նախապատրաստական դպրոցում, երկկայմ շոգենավի մեքենավար է եղել, սովորել է ջրային տրանսպորտի տեխնիկումում: 1923 թվականին ընդունվել, 1927 թվականին ավարտել է Լենինգրադի Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմածովային ինստիտուտը, որից հետո 1927-1933 թվականներին ծառայել է Բալթյան նավատորմիղի «Փարիզի կոմունա» գծանավի վրա: Օրանիենբաումում սովորել է օդաչուների դպրոցում, նշանակվել ավիաջոկատների, ավիաէսկադրիլների և ավիաբրիգադների հատուկ շտաբի պետ:

1937 թվականին ավարտելով Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիան՝ նշանակվում է Եյսկի ռազմածովային ավիացիոն վարժարանի ռազմական կոմիսար: 1939 թվականի հունիսից ծառայել է Խաղաղօվկիանոսյան նավատորմիղում: 1945 թվականի մայիսի 21-ին նրան շնորհվում է կոնտր-ադմիրալի կոչում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ամուրյան ռազմական նավակազմի հրամանատարն էր, 1943 թվականի կեսերից ղեկավարում է Օնեժյան ռազմական նավակազմը, 1944 թվականի հունվարից վերադառնում է Հեռավոր Արևելք: 1944 թվականի սեպտեմբերից նշանակվում է Ռազմածովային ակադեմիայի պետ, 1945 թվականից՝ ԽՍՀՄ Ռազմածովային գլխավոր հրամանատարությունում կադրերի գծով տեղակալ, 1947 թվականից՝ նավաշինության և սպառազինության գծով տեղակալ: 1950 թվակաից եղել է Ռազմածովային նախարարի տեղակալ: 1951 թվականին ստանում է ադմիրալի կոչում: 1952-1958 թվականների եղել է Ռազմածովային ուժերի ջրագրության վարչության պետ: 1960 թվականին առողջական խնդիրների պատճառով թողել է աշխատանքը:

Վախճանվել է 1965 թվականի օգոստոսի 15-ին Լենինգրադում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Абанькин Павел Сергеевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 1 : А — Ангоб. — С. 11–12.
  2. И. Иртеньев. Витольд Абанькин, человек из железа // Газета.ру, 7.08.2010.