Պաու Բրազիլ ազգային պարկ
| Տեսակ | ազգային պարկ |
|---|---|
| Կազմված է | Անտլանտյան անտառ |
| Մասն է | Դիսքավերի Քոսթ Ատլանտյան արգելանտառ |
| Երկիր | |
| Վարչատարածք | Պորտու-Սեգուրու և Իտամարաժու |
| Հիմնվել է | ապրիլի 20, 1999[1] |
| Մակերես | 11 538 հեկտար, 18 934 հեկտար և 1145 հեկտար |
| Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
| 16°29′51″S 39°15′52″W / 16.4975°S 39.264444444444°W | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Բրազիլիա" does not exist. | |
Պաու Բրազիլ ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional Pau Brasil), ազգային պարկ Բահիա նահանգում, Բրազիլիա։ Այն Ատլանտյան անտառ բիոմի մաս է կազմում։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաու Բրազիլ ազգային պարկը գտնվում է Ատլանտյան անտառի բիոմում։ Ընդգրկում է 19 027 հա տարածք։ Պարկը ստեղծվել է 1999 թվականի ապրիլի 20-ի հրամանագրով, փոփոխության է ենթարկվել 2010 թվականի հունիսի 11-ին։ Գտնվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության ինստիտուտի հսկողության ներքո[2]։ Այն դարձել է Կենտրոնական Ատլանտյան անտառի էկոլոգիական միջանցքի մի մասը, որը ստեղծվել է 2002 թվականին[3]։ Ազգային պարկը տեղակայված է Պորտու Սեգուրու մունիցիպալիտետում (Բահիա)։ Պաու Բրազիլը տեղակայված է Ֆրադես և Բուրանհեմ գետերի միջև։ Տարածքը ափամերձ հարթավայր է, որը գտնվում է 100-150 մետր բարձրության վրա։ Այն մասնատված է շատ խորը հովիտներով, որոնցով հոսում են գետեր։ Դրանցից շատերը սկիզբ են առնում ազգային պարկից[4]։
Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 1 389 մմ։ Ջերմաստիճանը տատանվում է 21-26 °C, միջինը՝ 23 °C է[4]։ Ազգային պարկն ընդգրկում է Ատլանտյան անտառի բիոմի խիտ ցածրադիր խոնավ անտառները, որոնցում աճում են պաու-բրազիլյան ծառերը (Caesalpinia echinata)։ Կան էնդեմիկ բույսերի 71 տեսակներ։ Դրանք են՝ Arapatiella psilophylla, Tibouchina elegans, Manilkara multifida և այլն[4]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության պահպանվող տարածքների II կատեգորիային (ազգային պարկ)։ Ազգային պարկի հիմնական նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերի էկոլոգիական հարմարություններն ու գեղեցկությունը՝ հնարավորություն ընձեռելով գիտական հետազոտությունների, կրթական գործունեության և էկոլոգիական զբոսաշրջության համար[4]։ Կենդանական աշխարհը բազմազան է․ յագուար, պումա, արծիվ, փայտփորիկ, երկարապոչ թութակ և բզեզ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.icmbio.gov.br/portal/visitacao1/unidades-abertas-a-visitacao/9053-parque-nacional-do-pau-brasil
- ↑ 2,0 2,1 «Parna do Pau Brasil – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Lamas, Crepaldi & Mesquita 2015
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Unidade de Conservação: Parque Nacional Pau Brasil
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lamas, Ivana Reis; Crepaldi, Maria Otávia; Mesquita, Carlos Alberto Bernardo (2015), Uma Rede no Corredor (PDF) (Portuguese), Conservação Internacional (CI-Brasil), ISBN 978-85-98830-28-5, Վերցված է 2016-10-22-ին
{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Parna do Pau Brasil (Portuguese), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին, Վերցված է 2016-05-02-ին
{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Unidade de Conservação: Parque Nacional Pau Brasil (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016-05-02-ին
{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
