Պաուլս Կալնինշ
Պաուլս Կալնինշ լատիշ․՝ Pauls Kalniņš | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 3, 1872 |
Ծննդավայր | Vilce Parish, Doblen County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 26, 1945 (73 տարեկան) |
Մահվան վայր | Լուստենաու, Dornbirn District, Ֆորալբերգ, Ավստրիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Liepāja Gymnasium? (1892) և Q62018688? (1898) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և բժիշկ |
Ամուսին | Klāra Kalniņa? |
Զբաղեցրած պաշտոններ | Լատվիայի Սեյմի պատգամավոր |
Կուսակցություն | Latvian Social Democratic Workers' Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Q30135601? |
Երեխաներ | Brūno Kalniņš? |
![]() |
Պաուլս Կալնինշ (լատիշ․՝ Pauls Kalniņš, մարտի 3, 1872, Vilce Parish, Doblen County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 26, 1945, Լուստենաու, Dornbirn District, Ֆորալբերգ, Ավստրիա), լատվիացի քաղաքական գործիչ և բժիշկ, 1925-1934 թվականներին Սեյմի խոսնակ։ Լատվիայի սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցություն նախագահ։ «Սինա» ամսագրի խմբագիր, Լատվիայի Առաջին Հանրապետության Սեյմի բոլոր գումարումների պատգամավոր, Լատվիայի Ժողովրդական խորհրդի և Սատվերսմեի ասամբլեայի պատգամավոր[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաուլս Կալնինշը ծնվել է 1872 թվականի մարտի 3-ին Վիլչե վարչական մարզում։ Տեղական ծխական դպրոցն ավարտելուց հետո սովորել է Լիեպայայի գիմնազիայում, որտեղ նա հանդիպել է ավելի ուշ պետական գործիչների, ինչպիսիք են Միջելիս Վալտերսը և Յանիս Յանսոնս-Բրաունսը։ Նա ավարտել է գիմնազիան 1892 թվականին և գնացել բնական գիտություններ սովորելու Մոսկվայի համալսարանում, բայց հետո տեղափոխվել է Տարտուի համալսարան, որտեղ սովորել է բժշկություն և ստացել բժշկական գիտական կոչում։ 1898 թվականին ստացել է բժշկական դոկտորի կոչում։ Պաուլս Կալնինշը ծանոթացել է իր կնոջ՝ Կլարա Կալնինայի հետ 1895 թվականին և երեք տարի անց ամուսնացել նրա հետ։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաուլս Կալնինշը 1930-1933 թվականներին եղել է Լատվիայի նախագահի թեկնածու։ Նա Լատվիայի Կենտրոնական խորհրդի 1944 թվականի մարտի 17-ի հուշագիրը ստորագրողներից մեկն է եղել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որպես Չորրորդ Սեյմի նախագահ 1944 թվականին, ընտրվել է Լատվիայի Կենտրոնական խորհրդի կողմից Լատվիայի նախագահ։ Նրա որդին Բրունո ԿալնինշնԱ էր։ 1926 թվականին պարգևատրվել է Երեք աստղ II աստիճանի շքանշաններով, իսկ 1927 թվականին՝ I աստիճանի։ Նա 1944 թվականին արտագաղթել է[2][3]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաուլս Կալնինշը մահացել է 1945 թվականի օգոստոսի 26-ին դաշնակիցների կողմից օկուպացված Ավստրիայի Լուստենավայի մոտ գտնվող Բեկավա գյուղում[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ievērojamie mediķi - Kalnins Pauls»։ www.ieverojamiemediki.lv։ Վերցված է 2022-04-07
- ↑ «Latvijas Centrālā Padome»։ web.archive.org։ 2012-02-12։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-12-ին։ Վերցված է 2022-04-07
- ↑ «Ievērojamie mediķi - Kalnins Pauls»։ www.ieverojamiemediki.lv։ Վերցված է 2022-04-07
- ↑ «JG213 Nikolajs Bulmanis. Lustenavas vasara»։ www.zagarins.net։ Վերցված է 2022-04-07
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Valstsvīri un demokrati. Biogrāfiskas studijas. Šilde Ādolfs. Grāmatu Draugs, Bruklina, 1985; pārpublicēta e-grāmatā: Eraksti, 2007 (ISBN 978-9984-806-15-0)
- Энциклопедия «Рига». Рига: Главная редакция энциклопедий, 1989. ISBN 5-89960-002-0 Стр. 352
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Likumdevēju vēsture, I. Pujāte, на сайте Сейма Латвии