Պանրխաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պանրխաշ, հնագույն հայկական ուտեստ, որը ավելի շատ բնորոշ է Շիրակի դաշտի բնակչությանը, և ունի իր պատրաստման արարողակարգը։

Անվան պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունը ծագել է ուտեստի բաղադրիչների անունների համադրումից՝ պանիր և խաշել բառերից

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանրխաշի պատրաստման մեջ օգտագործվում է լավաշ հաց, չեչիլ պանիր, սոխ, անարատ յուղ, եռացրած ջուր։

Արարողակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքվում են բոլոր հյուրերը և ընտանիքի անդամները սեղանի շուրջ, բաժանվում են կավե խորը պնակներ բոլորին։ Տանտիրուհին կատարում է գործողությունների հերթականությունը

  1. վերցնում է 1 հատ լավաշ հաց և բաժանում մանր կտորների
  2. վերցնում է մի փունջ չեչիլ պանիր և երկարությամբ նորից բաժանում բարակ թելիկների
  3. վերցնում է իր կավե պնակը և պնակում հերթականությամբ տեղադրում՝ 1-ին շերտ լավաշ, 2֊րդ շերտ պանիր,3-րդ շերտ լավաշ, 4-րդ շերտ պանիր և այդպես շարունակ ըստ ցանկության
  4. Հրահանգում է բոլորին կատարել նույն գործողությունները
  5. Տանտիրուհին բերում է նախապես արդեն յուղով լավ տապակած և կարմրացրած սոխը և լցնելու համար հարմար ամանով եռացրած ջուրը
  6. յուրաքանչյուր ոք իր ուտեստի վրա ավելացնում է եռացրած ջուրը այնքան որ ջուրը մի փոքր ծածկի մակերեսը, թողնում է ընդամենը 3 րոպե և այնուհետ քամում է ավելորդ ջրային մասը իր պնակից
  7. ավելացնում են իրենց ուտեստի վրա նաև տապակած սոխը
  8. մաղթում միմյանց բարի ախորժակ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]