Պանչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Punch Davy Jones's Locker.png

Պանչ, (անգլ.՝ Punch), անգլիական ժողովրդական տիկնիկային կիսապրոֆեսիոնալ թատրոնի գործող անձ։ Անգլիայում պանչը երևան է եկել 1662-ին, իտալիական տիկնիկային թատրոնի միջոցով։ Հետագայում դարձել է տիկնիկային ներկայացումների ծաղրածուների մշտական դիմակ։ Ունի երկար, սուր, ծայրը կարթանման գլխարկ, կուզ է, սիրում է կատակել, զվարճանալ, խարդախել։ Նման է Պետրուշկային, Պոլիշինելին, Պուլչինելլային և Ղարագյոզին։ 18-րդ դարի վերջին տասնամյակներից ձեռնոցավոր տիկնիկային ներկայացումների մշտական ու կենտրոնական կերպարն է, խռովահույզ է, անարխիստ, բուրժուաֆեոդ․ կարգերի դեմ պայքարող, անարդարությունները ծաղրող և քննադատող․ դեմ է պետական օրենքներին, կրոնին ու նրանց սահմանած կանոններին։ Իրեն խանգարողներին սպանում է, չի վախենում նույնիսկ սատանայից։ ժողովրդի ամենասիրված հերոսներից է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png