Պանիկախայի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պանիկախայի հուշարձան
Միխայիլ Պանիկախայի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և պատմության հուշարձան
Ստեղծում1942
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿրասնոկտյաբրսկի շրջան
Ներկա վիճակկանգուն
 Monument to Mikhail Panikakha in Volgograd Վիքիպահեստում

Միխայիլ Պանիկախայի հուշարձան (ռուս.՝ Памятник Михаи́лу Паника́хе), Ստալինգրադի ճակատամարտի հուշարձան-քանդակ, որը տեղադրվել է Միխայիլ Պանիկախայի մահվան վայրում։ Տեղակայված է Վոլգոգրադի Կրասնոօկտյաբրսկի շրջանի Մետալուրգների պողոտայի և Տարաշչանցևի փողոցի խաչմերուկում[1][2]։

1942 թվականի հոկտեմբերի 2-ին դեպի «Կրասնի Օկտյաբր» գործարանի ճանապարհը պաշտպանելով՝ 62-րդ բանակի 193-րդ հրաձգային դիվիզիայի 883-րդ հրաձգային գնդի շարքային Միխայիլ Ավերյանովիչի Պանիկախան զոհվում է՝ ոչնչացնելով գերմանական տանկ։ Նրա սխրանքն անձնազոհության օրինակ դարձավ. շաղախված բոցավառվող հակատանկային կոտրված շշի վառվող խառնուրդով, նա կարողացավ հասնել տանկին և շշերի մնացած մասը կոտրել շարժիչի խցիկում, որից հետո տանկն այրվեց ու ոչնչացավ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1975 թվական Պանիկախայի սխրանքի վայրում եղել է հուշաքար։ Ներկայիս հուշարձանը բացվել է 1975 թվականի մայիսի 8-ին։ Հուշարձանը խորհրդանշում է ցանկացած գնով թշնամուն կանգնեցնող հերոսին։ Հուշարձանի նախագծի հեղինակներն են քանդակագործ Ռոբերտ Պետրովիչ Խարիտոնովը և ճարտարապետ Յուրի Նիկոլաևիչ Բելոուսովը։ 6,3 մետր բարձրությամբ հուշարձանը պատրաստված է պղնձից և տեղադրված է 0,8 մետր բարձրությամբ և 8 × 13 մետր չափերով երկաթբետոնե պատվանդանի վրա, ինչպես որ սխրանքն է պատկերված «Ստալինգրադի ճակատամարտ» պանորամայում։

Գրություն հուշարձանի վրա
Այստեղ 1942 թվականի հոկտեմբերի 2-ին
193-րդ հրաձգային դիվիզիայի հետևակային հրաձիգ
Միխայիլ Պանիկախան
բոցավառվող պայթեցված շշով
նետվել է դեպի ֆաշիստական տանկը և երկրորդ շշով պայթեցրել այն։
Հետմահու պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Копаев, Алексей (2014 թ․ սեպտեմբերի 1). «Памятник Михаилу Паникахе в Волгограде». Живой Волгоград (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  2. «Памятник Михаилу Паникахе». Bez.coffee (Без кофе) (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]